ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ՍՏԱՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ 2018-19 ուստարում Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը:
ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կազմակերպած համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել խոցելի խմբերի զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերը:
«ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2018-19 ուստարվա շրջանավարտներին այսօր հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին դիպլոմները:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Շաքարյանն ապրիլի 29-ից մայիսի 3-ը «Erasmus+» ծրագրով դասախոսություններ է կարդացել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում:
ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2019»-Ը. ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այսօր այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:
«ՊԱՐՍԿԵՐԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ». ԴԱՍԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագրքի ներկայացումը:
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԻՐԱՆԻ ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻԻՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր կազմակերպել էր «Իմամ Խոմեյնիի գաղափարների և տեսակետների վերլուծություն» խորագրով գիտաժողով:
«ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ». ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը հուլիսի 18-20-ը կազմակերպում է «Միգրացիա և զարգացում» խորագրով ամառային դպրոցը:
ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՎՍ ՕՐԸ ՏՈՆԻ ՎԵՐԱԾԵՑԻՆ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ այսօր ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Ֆարմացիայի ինստիտուտի դասախոսների երեխաները և թոռնիկները: