«STARTUP BOOST WEEKEND II». ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ` 54 ԺԱՄՈՒՄ Սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում հավաքվել էին փոփոխություններ կատարելու պատրաստ ուսանողները, ովքեր հնարավորություն ունեցան հանդիպելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ:
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ Ես Վարդուհի Մարգարյանն եմ: Սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում և մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու աշխատել եմ որպես հատուկ մանկավարժ-հոգեբան Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցում:
«ՄԵԾ ՊԱՏԻՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՄՇԵՑԻ ԼԻՆԵԼԸ …». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ոգևորությամբ ու հպարտությամբ է պատմում իր արմատների մասին՝ միաժամանակ կարևորելով արմատներից կառչած լինելը. «Նախնիներս գաղթել են Մշո Ցրոնք գյուղից ու հաստատվել Արթիկի շրջանի գյուղերում, այնուհետև ընտանիքս ու բարեկամներիս մի մասը տեղափոխվել է Գյումրի»:
«ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ ԵՎ ՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագիրը կրող 7-րդ միջազգային մաթեմատիկական գիտաժողովը:
«ԱՅՍ ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԸՆԿԱԼԻ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱԿԱՆ ՏԱԿՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ «Առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկա: Կրիմինալիստիկական տակտիկա» գիտագործնական ձեռնարկում վերլուծված են կրիմինալիստիկայի գիտության տեսական դրույթները, ինչպես նաև «Կրիմինալիստիկա», «Քննչական տակտիկա» դասընթացների ծրագրերում ընդգրկված հայեցակարգային թեմաները: Նոր գրքի մասին զրուցել ենք գրքի հեղինակ, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի հետ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼ ԲՋՋԱՅԻՆ ԱԼԵՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ Այսօր մեկնարկեց «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը:
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՇՓՈՒՄՆ ՈՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳԻՐՔԸ ՆՄԱՆ ԵՆ. ԵՐԿՈՒՍԻՑ ԷԼ ՊԵՏՔ է ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՈՒՀԻ ԹԱՄԱՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ Անխոս մարդու ստեղծած բոլոր արժեքներից ամենաուժգինը գրքերն են, ինչպես նաև այն պատմական հիշողությունները, որոնք խտացված են այդ գրքերի մեջ: Գրքերի հետ գործ ունենալը հեշտ չէ. զգուշություն է պետք, իմացություն ու մաքրասիրություն, իսկ գրադարանավարի աշխատանքը հնարավորություն է տալիս խոսելու հենց գրքերի հետ:
«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԲՈԼՈՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՅԵՐ ԵՆ». ԻԳՈՐ ՇԻՐՄԱՆՈՎ Այսօր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել էր գրողների՝ Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից:
ԿԱՅԱՑԱՎ ՇՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ. 10 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ԱՄԵՆԱԱՆՆՈՐՄԱԼ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Սեպտեմբերի 13-ին Հարվարդի համալսարանում 28-րդ անգամ անցկացվեց գլխավոր հակագիտական՝ Շնոբելյան մրցանակի շնորհման արարողությունը: Այս մրցանակը շնորհվում է այն հետազոտություններին, որոնք «սկզբում ծիծաղ են առաջացնում, հետո ստիպում են մտածել»:
ԻՆՉ Է ՊԵՏՔ ԼԱՎ ԳՐՈՂԻՆ. ՄԱՍ Գ. ՏԻԳՐԱՆ ՍԻՄՅԱՆ Թուրք հայտնի գրող Օրհան Փամուքն իր «Այլ գույներ» էսեների գրքում լավ գրող դառնալու մասին ասել է. «Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ գրական ստեղծագործությունը ոչ թե աշխարհի մասին պատմելու, այլ աշխարհը բառերի մեջ տեսնելու արվեստն է»: