ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բժշկական էթիկան Ֆեմիդայի կշեռքին» խորագրով քննարկում՝ ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողների մասնակցությամբ:
ԵՊՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՂԱԼՅԱՆ ԵՎ ԼԻԱ ՕՍԻՊՅԱՆ Երևանի պետական համալսարանը իր հիմնադրման օրվանից դարձել է մեր պատմության շրջադարձային իրադարձությունների լուռ վկան, կրթել է Առաջին Հանրապետության նորանկախ սերնդին, սովետական երիտասարդությանը, Երրորդ Հանրապետության քաղաքացիներին:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ, ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԷՐ Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «PETRI SOFIA» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Պետրոսյանը մասնակցել է «PETRI Sofia»-ի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային դպրոցին, որն անցկացվել է ապրիլի 18-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մարիան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
ԱՅՍ ՏԱՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ԻՍԿ ԱՄԵՆԻՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ Է «Այս պահի դրությամբ ԵՊՀ-ում գրանցվել է շուրջ 280 դիմորդ: Այս տարի ակնկալում ենք ունենալ մոտ 1500 դիմորդ: Որպես կանոն, առաջին տասն օրից հետո դիմորդները նոր սկսում են ակտիվանալ»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ-EXPO»-Ն՝ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ 8-րդ անգամ անցկացվող «Հոգեբանական վերնիսաժ-EXPO» ցուցահանդեսը:
«Դասից դուրս» Մարտին Գրիգորյանի հետ ՄԵԾ ԱՐՎԵՍՏ ԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ՈՉ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, ԱՅԼ ԲՆԱՏՈՒՐ Հարցազրույց Ֆիզիկայի ֆակուլտետի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Մարտին Գրիգորյանի հետ 1. Որն է Ձեր կյանքի կարգախոսը: Որքան հնարավոր է օգտակար լինել: 2. Արվեստը կյանքի… Մարդու գոյություն ունենալն...
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՎԵԼ Է ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՓՈՔՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ». ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
«Հաջողության պատմություններ»-ի` 2017-2018 ուսումնական տարվա եզրափակիչ ակկորդը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամփոփեց «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը: