Արշակ Վարդանյան
Ծնվել է` 2 Մարտի, 1957թ., գ. Փոքր Խանչալի, Սամցխե-Ջավախեթի նահանգ, Վրաստանի Հանրապետություն
Քաղաքացիությունը` Հայաստանի Հանրապետություն
Ազգությունը` հայ
Ընտանեկան վիճակը` Ամուսնացած, երեք զավակ

Կրթությունը
1979 թ. մագիստրատուրա, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ,
1984 թ. ասպիրանտուրա, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ ԵՊՀ,
1990 թ. ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, թեզ՝ «Կիսահաղորդչային կառուցվածքներում երկչափ քվազիմասնիկների կինետիկական բնութագրերի ուսումնասիրում», ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ, դիպլոմ`ФМ № 039725, 2013 ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, թեզ՝ «Կիսահաղորդչային նանոկառուցվածքներում էլեկտրոն-ֆոնոնային փոխազդեցության առանձնահատկությունների տեսական ուսումնասիրում», Երեւանի պետական համալսարան, դիպլոմ`Բ № 00952

Կոչումը
պրոֆեսոր, դիպլոմ`Պ № 01018:

Աշխատանքային փորձ
2016 թ-ից ցայսօր, պրոֆեսոր, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
2015 թ-ից ցայսօր, ղեկավար, գիտական թեմա՝ «Ֆոնոնային ռեզոնատորում տեղակայված միայնակ եւ երկյակ քվանտային կետերում սպինային եւ լիցքային վիճակների` ֆոնոններով միջնորդված ապակոհերենտության կառավարում»
1993 - 2016 թթ. դոցենտ, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
2013 - 2015 թթ. ղեկավար, գիտական թեմա՝ «Էլեկտրոն-ֆոնոն փոխազդեցությամբ եւ ռամանյան ցրումով մակածված սպինային անցումները գրաֆենային եւ սիլիցիումային քվանտային կետերում»
1991 - 1993 թթ. ասիստենտ, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
1984 - 1991 թթ. ավ. լաբորանտ, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
1981 - 1984 թթ. ասպիրանտ, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
1979 - 1981 թթ. լաբորանտ, պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն, ֆիզիկայի ֆակուլտետ, ԵՊՀ
2004 - 2009 թթ. ավագ գիտաշխատող «Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա» ՀՀ պետական ծրագիր
1992 - 2010 թթ. ավագ գիտաշխատող ԵՊՀ թեմա «նանոկառուցվածքների կինետիկական եւ օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն»

Մասնագիտացումը, հիմնական ուղղություններ
Պինդ մարմնի տեսություն եւ Կիսահաղորդիչների ֆիզիկա
Պինդմարմնային նանոկառուցվածքների էլեկտրոնային հատկություններ

Ընթացիկ հետազոտությունները
Կինետիկական երեւույթներ կիսահաղորդչային նանոկառուցվածքներում,
Պոլարոնային վիճակներ կիսահաղորդչային նանոկառուցվածքներում,
Լիցքակիրների դինամիկան կիսահաղորդչային նանոկառուցվածքներում,
Էլեկտրոն-ֆոնոնային փոխազդեցությունը կիսահաղորդչային նանոկառուցվածքներում:

Ուսուցում
Ավելի քան 25-ամյա դասախոսական փորձառություն ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում»
Դասընթացներ` Պինդ մարմնի ֆիզիկա, Պինդ մարմնի քվանտային տեսություն, Կիսահաղորդիչների ֆիզիկա, Կինետիկական երեւույթները պինդ մարմիններում, Օպտիկական երեւույթները պինդ մարմիններում, Մագնիսականության քվանտային տեսություն, Պինդմարմնային էլեկտրոնիկայի հիմունքներ, Խմբերի տեսության կիրառումը պինդ մարմնի ֆիզիկայում:

Մրցանակներ`
ՀՀ նախագահի մրցանակ ֆիզիկայի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար

Գիտակրթական պարգեւներ, մրցանակներ, դրամաշնորհներ
2015. ANSEF (condmatth-3821) “Effect of phonon confinement on the spin relaxation assisted by electron-phonon interaction in quantum dot systems” - Principal Investigator
2012 թ. ANSEF (condmatth-2955) «New Phonon-assisted Carrier relaxation Pathways in Colloidal Core-Shell Quantum Dots in the Presence of Uniform Magnetic and Electric Fields» - Principal Investigator
2006 թ. ANSEF (No. 05-PS-nano-0811-228) «Energy Relaxation by Multiphonon Processes in Quantum Dots»
2004 թ. ANSEF (No. 04-ps-condmathth 813-95) «Effect of the Strain Field on the Eectron- Polar Optical Phonon Interaction in Lens-Shaped Quantum Dots»
2003 թ. INTAS (Ref. No: 0175wp) “Electron-Photon Coherent States in Quantum Dot System as a Medium for Quantum Computing” - Principal Investigator:

Գիտական ղեկավարում
Երեք թեկնածուական ատենախոսություն` նվիրված կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային հատկություններին:

Գիտաժողովներ
Միջազգային գիտաժողովներ` Հայաստանի Հանրապետությունում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, Ֆրանսիայում եւ Բուլղարիայում:

vardan@ysu.am
Արշակ Վարդանյան