Երվանդ Խունդկարյան
Կրթություն
1989 - 1994 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Գիտական հետազոտությունների շրջանակը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն, դատական վերանայման արդի հիմնախնդիրներ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, ՀՀ վարչական դատավարություն

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
01.09.1989 - 02.02.1990 թթ. ՀԽՍՀ տրանսպորտային առաքման ձեռնարկությունում՝ որպես ավտոփականագործ
15.02.1990 - 10.04.1992 թթ. «Մասսիվ» գործարանում՝ որպես բանվոր
15.04.1992 - 18.11.1996 թթ. ՀՀ Գերագույն դատարանում՝ պատճենահանող մեքենայի գծով օպերատոր, քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար, օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու
22.05.1998 - 12.01.1999 թթ. ՀՀ Գերագույն դատարանում՝ ավագ խորհրդատու
1999 - 2001 թթ. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական
19.10.2001 – 01.01.2008 թթ. ՀՀ տնտեսական դատարանի դատավոր
01.01.2008 - 08.10.2008 թթ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
08.10.2008 - 17.09.2010 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
17.09.2010 - 13.09.2018 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
28.10.2010 - 01.08.2014 թթ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ
2010-2013 թթ. - ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ
20.09.2013 թ. - ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով
25.07.2014 թ. - ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ` 4 տարի ժամկետով
31.07.2014 – 25.07.2018 թթ. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ
2014 թ. - առ այսօր - ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս
2016 թ. – ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ՝ 1 տարի ժամկետով
22.12.2017 - 18.09.2020 թթ. Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ
2018 թ. - ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ՝ 1 տարի ժամկետով
13.09.2018 – 18.09.2020 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ
2019 թ. - առ այսօր – Երևանի պետական համալսարանի դասախոս
25.01.2020 - 18.09.2020 թթ. Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
18.09.2020 թ.- առ այսօր ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2016 - 2019 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարություն մասնագիտացմամբ պետական քննական հանձնաժողովի նախագահ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2001 – 2020 թթ. «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության անդամ,
28.04.2017 թ. – 18.09.2020 թ. «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ

Պարգևներ/կոչումներ
18.09.2014 թ. ՀՀ Անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահի հրամանագրով դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
29.12.2017 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
18.01.2020 թ․ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ծառայությունը զինված ուժերում
1996 - 1998 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)
Երվանդ Խունդկարյան