«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ, ՈՐԸ ԿՊԱՏՐԱՍՏԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԿԱԴՐԵՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում մեկնարկում է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը, որի նպատակն է կրթել մասնագետներ, որոնք կունենան բոլոր անհրաժեշտ հմտությունները գիտությունը և տեխնոլոգիաները հանրամատչելի դարձնելու, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները լուսաբանելու համար:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։
«Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը բուհերում» միջազգային գիտաժողով-աշխատաժողով
19.05.19
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «PRINTeL» (ՊՐԻՆՏեԼ) նախագծի շրջանակում իրականացվող «Նորարարական դասավանդումը և ուսումնառությունը» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը:

Կրթական որակի շարունակական բարելավման նպատակով ԵՊՀ-ն ցանկանում է պարզել, թե, ընդհանուր առմամբ, որքանով եք գոհ ձեր ուսումնասիրած դասընթացներից և այն կրթական ծրագրերից, որում ընդգրկված եք:

Կոնտակտներ

Կենտրոնի տնօրեն՝ Արմեն Բուդաղյան 

Հասցե՝ 
Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 402 սենյակ

 

Հեռ.՝ (+374 60) 710121,
11-21 (ներքին), quality_center@ysu.am