«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին:
«ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեցին բուհական համակարգի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ։
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՐԴԻ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը։ Սա ամբիոնի արդեն երրորդ ֆինանսավորումն է՝ տրված գիտության կոմիտեի կողմից։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՅՍ ՈՒՍՏԱՐՎԱ ԳԽ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով։ Նիստի ընթացքում հաստատվեցին ներկայացված նախագծերն ու հարցերը, ինչպես նաև հնչեցին ու քննարկվեցին նոր առաջարկներ։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։
«YSU-KRISP AI LAB» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «AI CONF ARMENIA 2022» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՊՀ-ՈՒՄ «YSU-Krisp AI Lab» («ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ») գիտակրթական հետազոտական կենտրոնը մեծ նվաճում է ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։ Կենտրոնի բացման շրջանակում կազմակերպվեց նաև «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանս, որին մասնակցում էին ոլորտի հմուտ մասնագետներ։
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնվեցին վկայականներ։
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԱՄՆ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), «ISTC»-ի համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ հայտարարված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 25-ն է: Առկա է 4 անվճար տեղ, որոնց կարող են հավակնել 1-ին փուլի դիմորդները։