ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Հաղորդավարություն և խոսքի մշակույթ» ծրագրի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ Ծրագիրը, որին դիմել էր ավելի քան 300 ուսանող, ընտրվել՝ միայն երեսունը, ուղղված էր ուսանողների՝ հաղորդավարական և խոսքի մշակույթի հմտությունների զարգացմանը։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՈՒԽ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացավ շուրջ 7 ամիս տևած ՈՒԽ բանավեճի ակումբային առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին «Սիներգիա» և «Մոդուս Վիվենդի» թիմերը: Ժյուրիի գնահատականների արդյունքում բանավեճի ակումբային առաջնության մեծ գավաթը նվաճեց «Սիներգիա» թիմը:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված էքսպոյի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ և ավելի քան 2500 դպրոցական:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նոր կազմավորված բենդի ներկայացուցիչները «Լավ էլի» և «The Bambir» խմբերի հետ հանդես եկան երաժշտական կատարումներով:
ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ՝ ծանոթանալու Հայաստանում մոլոկան համայնքի ներկայացուցիչների կյանքին ու մշակույթին, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու նրանց բարբառի արդի լեզվավիճակը։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։ Մրցույթի մասնակիցներն ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ». ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գրետա Գասպարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի՝ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Գրետայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին։
ՄԵՏԱՂ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԹ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՆՋՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու երկրի նախագահ շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳԻՏԱՀԵՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ «ISTC» կենտրոնում տեղի ունացած «Գիտահեն ստարտափները Հայաստանում» խորագրով սեմինարի նպատակն էր ներկայացնել ստարտափների զարգացման փուլերը, ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերները: