Դրամաշնորհներ

Մեկնարկել են «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում» (ARMDOCT) ծրագրի երկրորդ փաթեթի (WP2) աշխատանքները
Սկիզբ՝01.01.2020
Ավարտ՝01.01.2023
2020 թվականի սեպտեմբերի 11-ին մեկնարկեցին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի երկրորդ փաթեթի (WP2) աշխատանքները, որի շրջանակներում նախատեսվում է մշակել ազգային նոր #քաղաքականություն և #իրավական փաստաթղթեր` ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմա­նը։
 
Աշխատանքային տվյալ փաթեթը համակարգում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University-ը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին աշխատանքային առաջին փաթեթի (WP1) հիմնական արդյունքները, որի հիման վրա ծրագրի թիմի անդամները կշարունակեն ուսումնասիրությունները, կներկայացնեն առաջարկներ պետական քաղաքականության վերանայման, դոկտորական ծրագրի ընդունելության, կազմակերպման, աստիճանաշնորհման, ինչպես նաև գիտություն-տնտեսութուն կապի ամրապնդման ուղղություններով։
 
 
Քաղաքականության վերամշակման ընթացքում բուհերի պատասխանատուները կներգրավեն փորձագետների, ինչպես նաև կկազմակերպեն ընթացիկ քննարկումներ շահառուների հետ։
 
Ծրագրի առաջին փաթեթի արդյունքները հասանելի են հետևյալ հղումով․ http://armdoct.com/outcomes/
Գիտական քաղաքականության վարչություն

Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ