Դրամաշնորհներ

ARMDOCT ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովի երրորդ օրը մասնակիցները բացահայտեցին տնտեսության կապը դոկտորական կրթության հետ
Սկիզբ՝04.03.2021
Ավարտ՝06.03.2021
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մարտի 4-6-ը կայացավ «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» աշխատաժողովը։ 3-րդ օրը բանախոսների մեծ մասը բացահայտում էին դոկտորական կրթության լավագույն հաջողության օրինակները՝ ապագայում դրանք օգտագործելու նպատակով: 
 
Աշխատաժողովի սկզբում մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինիս համոզմամբ՝ գիտությունը Հայաստանի Հանրապետության համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա: Այնուհետև աշխատաժողովը շարունակվեց այլ խոսնակների հետ ակտիվ քննարկմամբ և դիտարկումներով։
 
Ավելին այստեղ
 
 
Գիտական քաղաքականության վարչություն

Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ