ԲԱԲԿԵՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կենսագրություն
Ծնվել է 1936 թ. հուլիսի 23-ին Ղափանում, զինվորական բժշկի ընտանիքում: 1953 թ. ավարտել է Երևանի N36 միջնակարգ դպրոցը, 1958 թ.՝ ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: 1958 - 1961 թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ասպիրանտ: 1961 - 2018 թթ. փոքր ընդմիջումով, աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնում: 1969 - 1972 թթ. եղել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

1965 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անհամասեռ միջավայրերում լիցքավորված մասնիկների ճառագայթման որոշ հարցեր» թեմայով, 1972 թ. ստացել է դոցենտի կոչում: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2004 թ.՝ «Լիցքերի ճառագայթումը օպտիկակական անհամասեռությունների և պարբերական կառուցվածքների վրա» թեմայով, 2010 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Բաբկեն Խաչատրյանը հեղինակ էր 50-ից ավելի գիտական աշխատանքների, համահեղինակ «Ֆիզիկայի խնդիրներ Բուհ ընդունվողների համար» (Երևան 1966 թ.), «Տեսական ֆիզիկայի խնդիրների ժողովածու» (Երևան 1981 թ.) գրքերի:

Պրոֆեսոր Բ.Վ. Խաչատրյանը հմուտ մանկավարժ էր, բազմաթիվ սերունդներ կրթած, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հայտնի դասախոսներից մեկը, ում ուսանողները մեծ հարգանքով և վստահությամբ էին վերաբերում:

Բաբկեն Վաղարշակի Խաչատրյանը վախճանվել է 2018 թ. հուլիսի 12-ին:

ԲԱԲԿԵՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
 

Գիրք/Book

Բ.Վ. Խաչատրյան

Էլեկտրադինամիկայի հատուկ հարցեր | ԵՊՀ հրատ., ուսումնական ձեռնարկ, 2010
 

Հոդված/Article

A.R. Mkrtchian , L.A.Gevorgyan , L.Sh.Grigorian , A.A.Saharian, B.V. Khachatryan

Coherent pair product in crystals in presence of external excitation | Conversion Potential of Armenia and ISTC Programs Int. Seminar, Oct. 2000, Proceedings Part I, Yerevan 2000

Ա. Վ. Սարգսյան, Բ. Վ. Խաչատրյան

Идеальные сферически-симметричные конфигурации по биометрической теории Розена (Իդեալական սֆերիկ-սիմետրիկ կոնֆիգւրացիաները ըստ Ռոզենի բիոմետրիկ տեսության) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1978, #2, էջ 55-63 (ռուսերեն) |

Գ․ Պրետշ, Բ․ Վ․ Խաչատրյան

Дифракционное излучение релятивистских заряженных частиц при пролете через решетку (Ռելյատիվիստական լիցքավորված մասնիկի ճառագայթումը դիֆրակցիոն ցանցի միջով թռչելիս) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1976, #3, էջ 64-71 (ռուսերեն) |
1   2   3   4  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Anna Kotanjyan, A. Saharian, B. Khachatryan

Synchrotron radiation from a relativistic charged particle rotating around a cylindrical diffraction grating | 4th International Symposium Optics and its applications. 2016, p. 78

A. R. Mkrtvhyan, B. V. Khachatryan, A. A. Saharian, A. S. Kotanjyan

On a possible interference of synchrotron and Smith-Purcell radiation | International Conference On Electron, Positron, Neutron and X-ray Scattering Under the External Influences, 2015, p. 18