Տիգրան Վիգենի Սիմոնյան
Կենսագրություն
Կրթություն
1996 - 2000 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ բակալավրիատ (գերազանցության դիպլոմով),
2000 - 2002 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ մագիստրանտուրա (գերազանցության դիպլոմով),
2002 - 2005 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գիտական ատենախոսության թեմա
«Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը» ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող, իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհուրդ, 2004

Գիտական հետազոտությունների շրջանակ
Հանցավորության զարգացման միտումներ, երիտասարդների հանցավորության առանձնահատկությունները, հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները:
Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի:
Վերապատրաստվել և մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական Հանրապետությունում և Ավստրիական Հանրապետությունում:

Կարդացվող դասընթացներ
Քրեական իրավունք (Հատուկ մաս), Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, Այլընտրանքային պատժատեսակների հիմնախնդիրներ, Պրոբացիոն ծառայության դերը հանցագործությունների կանխարգելման գործում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2002 - 2005 թթ․ ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:
ՀՀ իրավաբանների միության անդամ է:
2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:
2015 - 2019 թթ. հանդիսացել է ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:
2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի անդամ, պաշտոնավարել է մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9):
2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ներկայացրել է հրաժարական և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:
2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

(+374 60) 71-02-50
(ներքին 12-50)
tsimonyan@ysu.am

Տիգրան Վիգենի Սիմոնյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քրեական իրավունքի ամբիոն
 
 

Գիրք/Book

Ալավերդյան Լ.Վ., Ալեքսանյան Ն.Ս., Ավագյան Ն.Ա., Ղազարյան Տ.Ս., Սարգսյան Ն.Վ., Տեր-Գրիգորյան Վ.Մ., Սիմոնյան Տ.Վ.

Իրավունք բոլորի համար | Ձեռնարկ ուսուցիչների և աշակերտների համար, GIZ-ի հրատ., Երևան, 2015, 132 էջ (համահեղինակությամբ):

Առաքելյան Սերգեյ, Գաբուզյան Արա, Խաչիկյան Հարություն, Ղազինյան Գագիկ, Մաղաքյան Նորիկ, Մարգարյան Աննա, Սիմոնյան Տիգրան, Քոչարյան Վիգեն

Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (հատուկ մաս) | Դասագիրք բուհերի համար: Գ.Ս. Ղազինյանի խմբագրությամբ: Եր., Երևանի համալ. հրատ: Վերահրատարակումներով (1-ին հրատ.` 2004, 2-րդ` 2006, 3-րդ` 2007, 4-րդ` 2009, 5-րդ` 2011, 6-րդ` 2012)

Симонян Т. В.

Молодежная преступность в Республике Армения | Монография, Изд-во ЕГУ, Ереван, 2011, 160 стр.

Առաքելյան Սերգեյ, Գաբուզյան Արա, Մարգարյան Աննա, Սիմոնյան Տիգրան, Թերզյան Անի, Մխիթարյան Սամսոն, Ղուկասյան Արմեն, Պետրոսյան Մարինե, Սերոբյան Աստղիկ

Անչափահասների հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում | ԵՊՀ հրատ., Երևան, 2010, 104 էջ

Տ. Վ. Սիմոնյան

Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը Հայաստանի Հանրապետությունում | Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2007, 208 էջ
 

Հոդված/Article

Tigran Simonyan

Some Issues of Prevention of Youth Crime in the Republic of Armenia (ՀՀ-ում երիտասարդների հանցավորության կանխման որոշ հարցեր) | «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2020 № 3 (33), էջ 16-22 |

Тигран Симонян

Социально-экономические, государственно правовые, идеологические и воспитательные меры предупреждения преступности молодежи | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2018, էջ 234-261 |

Տիգրան Սիմոնյան

Երիտասարդ հանցագործի հոգեբանական առանձնահատկությունները | «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2016 № 1 (19), էջ 28-40 |

Тигран Симонян

Тенденции и структура молодежной рецидивной преступности в Республике Армения (Երիտասարդների ռեցիդիվային հանցավորության միտումները և կառուցվածքը Հայաստանի Հանրապետությունում) | «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», 2015 № 1 (16), էջ 46-51 |

Տ. Սիմոնյան

Молодежная женская преступность в РА (Երիտասարդ կանանց հանցավորությունը Հայաստանի Հանրապետությունում) | «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 142.3, 2014, էջ 62-66 |
1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը