09.12.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Ազգային ինքնություն
Ազգային ինքնություն
Դեկտեմբերի 4-ին Փիլիսոփայության և հոգեբանության ՈՒԳԸ–ն կազմակերպել էր «Ազգային ինքնություն» թեմայով սեմինար-քննարկում:

Բանախոսը սկզբում ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնություն հասկացությունն առհասարակ իսկ հետո խոսեց  ազգային ինքնության մասին, տարբերությունների մասին, որոնք առկա են այս երկու հասկացությունների միջև: Ներկայացվեց ազգային ինքնություն  ունենալու կարևորությունը,  խոսվեց նրա ձևավորման նախադրյալների մասին ու այն գործոնների մասին, որոնք նպաստում են ազգային ինքնության փոփոխությունների և տրանսֆորմացիաների ենթարկմանը: Մանրամասն ներկայացվեց այն տեսությունները, որոնք անդրադարձել են  ինքնություն հասկացությանը և բացատրել, թե ինչ տարրեր ու կառուցվածք ունի ազգային ինքնությունը: Բանախոսն առանձին խոսեց հայկական  ինքնության մասին, նրա կարևորության,  կառուցվածքի մասին՝ համեմատական անցկացնելով այլ ժողովուրդների հետ: Ներկաները բազում հարցեր հղեցին բանախոսին: Սեմինարը բանախոսել է Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը։

 

Հեղինակ՝ Հերմինե Մկոյան

 

Իրականացվել է «Հայաստանն այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությունների շարք
Ապրիլի 26-ից 30-ը ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասախոսությունների շարք:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպեց ուսանողների հետ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 23-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին