03.05.2021 | 
Ուսանողական
Իրականացվել է «Հայաստանն այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությունների շարք
Իրականացվել է «Հայաստանն այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությունների շարք
Ապրիլի 26-ից 30-ը ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասախոսությունների շարք:

Դասախոսությունների շարքի  նպատակն էր հնարավորություն տալ մասնակիցներին ստանալու ավելի խորքային գիտելիքներ և ծանոթանալու ոլորտի առաջատար մասնագետների վերլուծություններին մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ։

Վերջին շրջանում տարբեր հարթակներից հաճախ հնչում են պետության ներկայիս վատ դրության ու ապագայի մռայլ կանխատեսումների վերաբերյալ թեզեր: Այս համատեքստում «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասընթացաշարի նպատակն էր ցույց տալ մեր մասնակիցներին, որ մեր երկիրն այժմ որքան էլ վատ ներկա ունենա, ունի ապագա, և այդ ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից։

 

 

Հանդիպումների ընթացքում բանախոսությամբ հադես եկավ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, ով խոսեց «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում» թեմայի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը ներկայացրեց «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները․ ԵԱՏՄ ստեղծման առաջին հնգամյակը․ նոր հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով դասախոսություն:

 

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագիտության ամբիոնի դասախոս Վարուժան Գեղամյանը ներկայացրեց  «Հայաստանը և թուրքական տանդեմը» թեման, իսկ բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող Դավիթ Սարգսյանը խոսեց «Ապատեղեկատվությունը մամուլում» թեմայի համատեքստում:  

 

Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը խոսեց «ՀՀ տնտեսական քաղաքականության մարտահրավերները և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտությունը հետպատրերազմյան Հայաստանում» թեմայի շուրջ: Դասընթացաշարի վերջին բանախոսն էր Տեր Արարատ քահանա Պողոսյանը, ով ներկայացրեց դասախոսություն «Հայ Առաքելական եկեղեցին» թեմայի շուրջ։


Շնորհակալություն ենք հայտնում բանախոսներին հետաքրքիր դասախոսությունների համար, իսկ ուսանողներին՝ ակտիվ մասնակցության համար:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպեց ուսանողների հետ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 23-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանի հետ:
Ներկայացվեցին գիտական աշխատանք գրելու առանձնահատկութունները
Առցանց հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան հետազոտական աշխատանք գրելու առանձնահատկություններին:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին