Type:
Master
Speciality:
051201.02.7 - Կենսաքիմիա
Specification:
051201.02.7 - Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա
Qualification awarded:
Կենսաբանության մագիստրոս
Program academic year:
2022/2023
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է համաձայն "ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ձևերով) ընդունելության կարգի" (ԵՊՀ գիտխորհրդի 2022թ. մայիսի 26-ի N9/2 որոշում)։
Ծրագրի դիմորդ կարող են լինել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի կան դիպլոմավորված մասնագետի դիպլոմ ունեցող շրջանավարտները: Ընդունելությունը կատարվում է երկու փուլով: Առաջին փուլով ընդունելության մրցույթին մասնակցում են ԵՊՀ բակալավրիատի նույն մասնագիտությամբ վերջին երեք ուսումնական տարիների շրջանավարտներն առանց ընդունելության քննությունների, մրցութային կարգով՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և ՄՕԳ-ի: Երկրորդ փուլով ընդունելությունը կատավում է “Ընդհանուր կենսաբանություն և կենսաքիմիա” մասնագիտության քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով

2. Objectives (Purpose)
Ծրագիրը նպատակն է պատրաստել կենսաքիմիայի և ընդհանուր բժշկության մասնագիտական ոլորտներում հիմնարար տեսական և գործնական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, ովքեր ունակ կլինեն իրականացնել մասնագիտական գործունեություն կենսաքիմիական, կլինիկական-լաբորատոր, բուժական-ախտորոշիչ, իմունոլոգիական և բժշկա-գենետիկական ոլորտներում, ինչպես նաև գիտահետազոտական հաստատություններում:
3. Programme learning outcomes
- Ներկայացնել մասնագիտական արդի հիմնախնդիրները, նկարագրել տարբեր օրգան համակարգերում տարբեր ֆերմենտների և հորմոնների գործողության և կարգավորման հնարավոր մոլեկուլային մեխանիզմները, ինչպես նաև ներկայացնել կենսաքիմիական ուսումնասիրությունների ընթացքում տարբեր մեթոդների համադրման նպատակահարմարությունը:
- Բացատրել մակրոմոլեկուլների կառուցվածքային և նյութափոխանակության տարբեր բաղադրիչների, բջջաթաղանթների և փոխադրող համակարգերի փոփոխությունները հանգեցնող հիմնական պաթոլոգիական վիճակները:
- լուսաբանել նյութափոխանակության կարգավորման սկզբունքները, ձևակերպել նյութափոխանակային ուղիների կառուցվածքը, բացատրել, թե ինչպիսի ախտաբանական վիճակների կարող են հանգեցնել նյութափոխանակության հիմնական կենսապոլիմերների, բջջային թաղանթների և փոխադրող համակարգերի կառուցվածքի և հատկությունների փոփոխությունները, ներկայացնել սննդի կենսաքիմիայի հիմնական սկզբունքները:
- Բացատրել ախտաբանական գործընթացներին զուգակցող կենսաքիմիական մեխանիզմները, բացատրել առանձին դեղամիջոցների, քիմիաթերապևտիկ միջոցների, քսենոբիոտիկների ազդեցությունը օրգանիզմի վրա, ներկայացնել «քիմիական սթրեսի» զարգացման պայմաններում հոմեոստազի ապահովման և խափանման մոլեկուլային մեխանիզմները:
- ձևակերպել մանրէների կենսաքիմիական առանձնահատկությունները՝ կապված կենսատեխնոլոգիայի ժամանակակից խնդիրների լուծման հետ, նկարագրել գենետիկական ճարտարագիտության կիրառումը տարբեր ոլորտներում, արժևորել նոր ստացված մուտանտ բջիջների դերը:
- նկարագրել անհատական և խմբակային (համալիր), նախաձեռնող և պատվիրված հետազոտությունների առանձնահատկությունները, ներկայացնել գիտական տեղեկատվության մշակման եղանակները, կատարել գիտական հաղորդումներ և զեկուցումներ մայրենի և օտար լեզուներով, վարել գիտական բանավեճեր, կատարել հարցադրումներ քննարկվող թեմայի շուրջ:
- Իրականացնել տարբեր փորձարարական ուսումնասիրություններ կենսաբանական օբյեկտների կիրառմամբ, մշակել կենսաքիմիական խնդիրների լուծման ուղիներ: Ենթարկել վիճակագրական վերլուծության ստացված տվյալները, պատրաստել զեկույցներ և գիտական հրապարակումներ:
- Որոշել կլինիկական նշանակություն ունեցող միացությունները, ուսումնասիրել դրանց փոփոխությունների դինամիկան տարբեր պաթոլոգիական պայմաններում և տարբեր սթրեսային գործոնների ազդեցությամբ:
- Գնահատել սննդամթերքի կենսաբանական արժեքը, որակը և անվտանգությունը, ինչպես նաև սննդամթերքներում վտանգավոր հավելումների առկայությունը:
- Վերլուծել դեղաբուժության տարիքային առանձնահատկությունները; կիրառել ռացիոնալ հակաբիոտիկաթերապիայի սկզբունքները:
- Գնահատել և համեմատել օրգանիզմի կենսաքիմիական պրոցեսները նորմալ և պաթոլոգիական պայմաններում։
- Կիրառել ժամանակակից մեթոդներ մակրոմոլեկուլների և կենսաթաղանթների ուսումնասիրության համար, ինչպես նաև գենետիկական ճարտարագիտության մեթոդներ; գնահատել մանրէաբանական նյութափոխանակության կենսաէներգետիկ արդյունավետությունը:
- Իրականացնել հետազոտության պլանավորում. կիրառել մեթոդի ընտրության սկզբունքները, ընտրել ճշգրիտ տվյալներ, օգտագործել վերլուծական և համեմատական մեթոդներ և նախագծել բիզնես առաջարկներ՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ:
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը կենսաքիմիայի բնագավառում տարբեր աշխատանքներ իրականացնելիս, գնահատել կենսաբանական միացությունները որպես սուբստրատ կենսատեխնոլոգիայում, իսկ, կենսաբանական մարկերներ, հիվանդությունների ախտորոշման համար:
- Իրականացնել սննդամթերքի որակի և անվտանգության գնահատում, առողջության պահպանման համար պատշաճ սննդակարգի մշակում, վերլուծել սննդամթերքի անվտանգության առկա խնդիրները Հայաստանում և այլ երկրներում:
- Աշխատել թիմում, վերլուծել փորձարարական արդյունքները և գրականությունը, մեկնաբանել իրենց և գրականությունից ստացված գիտական արդյունքները, պատրաստել զեկույցներ, մասնակցել գիտական բանավեճերի, կոնֆերանսների, սեմինարների:
4. Assessment modes
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ (ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ): ԵՊՀ-ում դասընթացները, կախված գնահատման ձևից, լինում են 4 տեսակ՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Ստուգարքային դասընթացը ավարտվում է ստուգարքով:

5. Alumni future career opportunities
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել գյուղատնտեսության, առողջապահության, սննդի և քիմիական արդյունաբերության, նաև կրթության ոլորտներում, մասնավորապես`բժշկական կլինիկաների կենսաքիմիական լաբորատորիաներում, դեղեր արտադրող գործարաններում, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման ծառայություններում, փորձագիտական կազմակերպություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
· Կլինիկական լաբորատորիաներում՝ որպես գիտաշխատող, բժիշկ-կենսաքիմիկոս, թեմայի ղեկավար, լաբորատորիայի ղեկավար, աշխատանքային խմբի ղեկավար։
· Դեղեր արտադրող գործարաններում, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման ծառայություններում:
· Փորձագիտական կազմակերպություններում՝ որպես կենսաքիմիկոս, փորձագետ, լաբորատորիայի ղեկավար, ծառայության ղեկավար, խորհրդատու և այլն:
· Գիտահետազոտական ինստիտուտներում՝ որպես գիտաշխատող, թեմայի ղեկավար, լաբորատորիայի ղեկավար, աշխատող խմբի ղեկավար։
Հնարավոր աշխատավայրերն են`
· ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Կենսաքիմիայի ինստիտուտ, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտաարտադրական կենտրոն և այլն):
· ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններ և դրանց ենթակա կազմակերպություններ:
· Կլինիկական և արդյունաբերական ձեռնարկությունների լաբորատորիաներ, դեղեր արտադրող կազմակերպություններ, մթերքների կամ ապրանքների որակի ապահովման կամ վերահսկման և կենսաբանական մշտադիտարկման լաբորատորիաներ և ծառայություններ:
· ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ և այլ բուհերի համապատասխան ամբիոններ։
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել նաև տարբեր միջազգային կազմակերպություններում (World Wide Fund for Nature (WWF), United States Agency for International Development (USAID), Philip Morris International Science (PMI Science), Foundation for Armenian Science and Technology (FAST)), շարունակել իրենց ուսումը ԵՊՀ կամ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
Ծրագիրն իրականացնում է «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը»՝ նորաստեղծ «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի» հետ համատեղ, որոնք համալրված են նորագույն սարքավորումներով, քիմիական ռեակտիվներով և պարագաներով, ինչպես նաև ժամանակակից համակարգչային տեխնիկայով։ Ամբիոնի հիմնական դասախոսական կազմը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի առաջատար բուհերում։
Ուսանողների ուսումնառությանը օժանդակում է ԵՊՀ գրադարանում առկա հարուստ գրականությունը ը՝ այդ թվում վերջին տարիներին հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկները, ինչպես նաև ամբիոնում գործող միջազգային փոխանակման 2 կրթական ծրագրերը՝ Գերմանիայի և Նորվեգիայի համալսարանների հետ, պետական թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտական խմբերը և արտասահմանյան դրամաշնորհներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերը, որոնցում ընդգրկվում են նաև ուսանողները:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· Լոնդոնի Middlesex համալսարանի “Postgraduate Student Handbook 2007/2008” մագիստրոսական ծրագիր:
· The Framework of qualifications for the European Higher Education Area, 2010.
· State educational standard in the specialty of "Medical Biochemistry".
· Department of Laboratory Medicine & Pathology, University of Alberta.
· University of Westminster, UK.
· American University, Washington, DC, USA.
· The University of Manchester , UK.
· Center for Pathology Education, Robert J. Tomsich Pathology and Laboratory Medicine Institute, Cleveland Clinic.
· Middlesex University, The Burroughs, Hendon, London, UK.
· Philadelphia University Faculty of Pharmacy Department of Clinical Sciences, USA.
· Clinical biochemistry university of Kashmir, India.
· Canadian Academy of Clinical Biochemistry, Canadian Society of Clinical Chemists, Canada.
· McMaster University, Department of Pathology and Molecular Medicine.
· Moscow State University after Lomonosov, Russia.
· St-Petersburg University, Russia.
· Oxford University, USA.
· Saint Louis University, SLU, USA.
· Jacobs University, Bremen, Germany.
· Postgraduate Student Handbook 2007/2008 from Middlesex University, London.

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· կենսաբանության ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· կենսաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· պրոկարիոտների՝ արքեյների և բակտերիաների, ինչպես նաև՝ սնկերի, ջրիմուռների, քարաքոսերի, բույսերի ձևաբանության, կարգաբանության, նույնականացման առանձնահատկությունների կիրառման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների կառուցվածքի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների 10 վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մարդու և կենդանիների ֆիզիոլոգիական գործառույթների ասպեկտների, հոմեոստազի համակարգային մեխանիզմների և ֆունկցիաների նյարդահումորային կարգավորման վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաֆիզիկական քիմիայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, լուծման տրամաբանության և իրականացման եղանակների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· էկոլոգիայի և կենսառեսուրսների պահպանման և վերարտադրման ոլորտներում կենսատեխնոլոգիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրությունների մեթոդների, ուղղությունների, Հայաստանում կենսատեխնոլոգիական արտադրության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ
· բուսական օրգանիզմի գործառույթային և կենսաքիմիական առանձնահատկությունների, մետաբոլիկ ուղիների փոխկապվածության և դրանց կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև բույսերի մետաբոլիտները տարբեր արտադրություններում կիրառելու վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բույսերի աճի և զարգացման, գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունների, տարբեր սթրեսային պայմաններում աճի և զարգացման կարգավորման մեխանիզմների սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,
· կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունների և դրանց կառուցվածքի, ֆիզիկաքիմիական հատկությունների, կարգավորման, մեխանիզմների և փոխկապվածություն վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաբանական օքսիդացման գործընթացի մոլեկուլային հիմքերի, ածխաջրերի և լիպիդների փոխանակության առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ,
· բազմաբջիջ օրգանիզմների պաշտպանական հատկության նշանակության, մոլեկուլային և բջջային իմունոլոգիայի հիմնախնդիրների, մեթոդոլոգիայի, իմունիտետի դրսևորումների և դրանց խանգարումների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· գենի կառուցվածքի, գենետիկական վերլուծության մուտագենեզի գենային ու բջջային ճարտարագիտության սկզբունքների, կենսատեխնոլոգիայում դրա օգտագործման հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսաբանական օբյեկտների վրա իոնացնող ճառագայթների ունեցած ազդեցության, ինչպես նաև այդ ազդեցության հետևանքով կենսաբանական 11 մակրոմոլեկուլներում տեղի ունեցող ռադիացիոն-կենսաքիմիական փոփոխությունների վերաբերյալ գիտելիքներ
· գենետիկայի հիմունքների և մոլեկուլա-գենետիկական վերլուծության, էվոլյուցիոն գենետիկայի և էթնոգենոմիկայի հիմնադրույթների, էկոլոգիական, թունաբանական, ֆարմակոլոգիական և բժշկական գենետիկայի ինչպես նաև հետգենոմային տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ,
· մանրէների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունների, նյութափոխանակության և նրա կարգավորման, ժառանգականության և փոփոխականության, բազմացման և աճի, նրանց բազմազանության և դասակարգման, էկոլոգիայի, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մանրէների դերի, ախտածին մանրէների, ինչպես նաև վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունների, հատկությունների, դասակարգման, աճի և ախտածնության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մանրէներում ընթացող խմորման, շնչառության, ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական գործընթացների և քեմոսինթեզի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների, կենսաթաղանթներով նյութերի տեղափոխման գործընթացների, բջջի կենսագործունեության համար տեղափոխման գործընթացների նշանակության վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաքիմիական հետազոտություններում ֆիզիկաքիմիական տարբեր մեթոդների, քիմիական լուծույթների պատրաստման, կենդանական օբյեկտներում ֆերմենտների ակտիվության որոշման և մաքրման մեթոդնեի կիրառման վերաբերյալ գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրություններում օգտագործվող օրգանիզմների առանձնահատկությունների, դրանց ստացման եղանակների, ժամանակակից գենաընտրողական, մուտագենեզի և գենաճարտարագիտական մեթոդների վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաէներգետիկայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, կենսաէներգետիկական հիմնական գործընթացների, էներգիա պահեստավորող մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, · կենսատեխնոլոգիական համապատասխան մեթոդների ընտրության 12 սկզբունքների, ֆերմենտների անջատման և մաքրման, անհրաժեշտ մանրէների շտամների մեկուսացման, մանրէների և բույսերի տրանսֆորմացման վերաբերյալ գիտելիքներ,
· նուկլեինաթթուների կառուցվածքի, պիրիմիդինային և պուրինային նուկլեոտիդների և ԴՆԹ-ի կենսասինթեզի վերաբերյալ գիտելիքներ,
· պրոկարիոտ և էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման առանձնահատկությունների և հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
· վարակային գործընթացների, ախտածին մանրէների թունաբանության հիմունքների, հիվանդությունների հարուցիչների ազդման գործոնների, մեխանիզմների և փոխանցման ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
· ֆերմենտների կառուցվածքի և գործողության մեխանիզմների ընդհանուր սկզբունքների, կենդանի բջիջների նյութափոխանակության և թաղանթային փոխադրման մեջ դերի վերաբերյալ գիտելիքներ,
· մանրէների նյութափոխանակության առանձնահատկությունների, բջիջներում ընթացող անաբոլիզմի և կատաբոլիզմի հիմնական ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
· մարդու առողջության պահպանման հիմնական դրույթների, հիվանդածին վիճակների հիմքում ընկած կենսաքիմիական պրոցեսների կարգավորման խանգարումների սկզբունքային կողմերի վերաբերյալ գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
· իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ գիտական կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և 13 իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կենսաբանական գիտություններից որևէ մի ուղղության ոլորտում՝ էկոլոգիայի և բնական ռեսուրսների կառավարման, կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության, գենետիկայի, բուսաբանության և սնկաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի և այլն:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
Ծրագրի ուսանողները ուսման ընթացքում ակտիվորեն մասնակցում են գիտահետազոտական նախագծերին, Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող գիտաժողովներին, ինչպես նաև ընդգրկված են ERASMUS + փոխանակման ծրագրում: