«ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԸՆՏՐԵԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ ԷՐ, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԾԱՌԱՅԵԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԻՀՐԱՆ ՍԻՍԱԿՅԱՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Սիսակյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Միհրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցության, գիտական գործունեության, ապագա ծրագրերի ու երազանքների մասին:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «IAM industry day» խորագրով ցուցահանդեսին մասնակցում էր 15 կազմակերպություն, որոնք ներկայացրին իրենց գործունեությունը, հանդես եկան աշխատանքի և պրակտիկայի առաջարկներով, պատասխանեցին ոլորտով հետաքրքրվածների հարցերին:
ՍԵՐՎԻՍԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում սերվիսի ոլորտի հայտնի ներկայացուցիչներն ուսանողների հետ կիսվեցին իրենց հաջողության պատմություններով:
ՎՐԱՑ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց դասախոսությունների շարք՝ նվիրված հայ-վրացական բարեկամության և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, հայ-վրացական պատմամշակութային կապերին և փոխառնչություններին:
ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. ԱՊՐԵՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ՔՆՆԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՌԴ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի` բարոյագիտության բաժնի ղեկավար, Շվեդիայի Ուպսալի համալսարանի պատվավոր դոկտոր Ռուբեն Ապրեսյանը ներկայացրեց «Գրական տեքստը՝ որպես բարոյածագումնաբանական աղբյուր» զեկույցը: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի բարոյագիտական հարցերի ուսումնասիրության վերաբերյալ համատեղ հետազոտության հնարավոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-4» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտական նստաշրջան: Գիտաժողովը նպատակ ուներ վառ պահելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, շեշտելու նրա ամենօրյա ներկայությունը այսօրվա գրական կյանքում, ապահովելու հայ մեծ արձակագրի ստեղծագործության գիտական հետազոտության ու նրա գեղարվեստական արժեքի հետագա հանրայնացումը: Գիտական հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով:
«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվեց «Լեզուն և քաղաքականությունը» գիտական սեմինարների շարքի նախավերջին սեմինարը՝ «Համահարթեցումը և ինքնության զարգացումները» թեմայով, որը վարեց ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նաիրա Գասպարյանը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ Ս. ՎԻՇԻՆՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը և ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում դասախոսություններ են կարդացել «Հայաստանի կեսաբազմազանությունը», «Ցանցաձև էվոլյուցիա», «Հայաստանի հերպետոֆաունան» և «Հայաստանի կանթնասունները» թեմաներով:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ ԵՊՀ-ՈՒՄ․ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-ի և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում իրականացվելու են կրթական և հետազոտական համատեղ ծրագրերի և դրանց բաղադրիչների մշակում, իրագործվելու են հետազոտական նախագծեր, ինչպես նաև կազմակերպվելու են կրթական, գիտական ու մշակութային համատեղ միջոցառումներ։