«Սորբոնից Երևանի համալսարան». ԵՊՀ-ում բացվել է Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված ցուցադրություն ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում բացվեց Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Սորբոնից Երևանի համալսարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Անտիպ ձեռագրերը, անձնական իրերն ու ուսանողական հուշերը ներկայացնում են մեծ լեզվաբանի գիտամանկավարժական ժառանգությունն ու մարդկային նկարագիրը։ Ցուցադրության բացման միջոցառման շրջանակում ստորագրվեց նաև ԵՊՀ-ի և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր։
«Վերք Հայաստանի»-ն՝ 185 տարի անց. ԵՊՀ-ում մեկնարկել է հայագիտական գիտաժողով Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծումից 185 տարի անց դրա գաղափարական, լեզվական և գեղարվեստական առանձնահատկությունները շարունակում են մնալ գիտական ուսումնասիրությունների առարկա։ Վեպի կառուցվածքի, պատմական հիշողության, ազգային ինքնագիտակցության և լուսավորչական գաղափարների ժամանակակից մեկնաբանություններն աբովյանական ժառանգության ուսումնասիրման նոր հնարավորություններ են բացում։ Այս հիմնահարցերի քննարկմանն է նվիրված ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայագիտական հանրապետական երկօրյա գիտաժողովը։
Միջազգային հրատարակչությունը լույս է ընծայել ԵՊՀ դոցենտի խմբագրությամբ հետազոտական մենագրություն Միջազգային հեղինակավոր ակադեմիական «Routledge» հրատարակչությունը լույս է ընծայել «Դիմակայունությունն ու քաղաքական կայունությունը հիբրիդային պատերազմի և խաղաղության ստվերում․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան և Ուկրաինա» (Resilience and Political Stability in the Shadow of Hybrid War and Peace: Armenia, Georgia, Azerbaijan, Türkiye, Iran, Russia and Ukraine) անգլիալեզու կոլեկտիվ մենագրությունը՝ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտական բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ալեքսանյանի խմբագրությամբ։
Գիտությունից դեպի տեխնոլոգիա. ի՞նչ ներկայացրեց ԵՊՀ-ն «ԴիջիԹեք-2026»-ում Ինչպե՞ս գիտական հետազոտությունը դարձնել բիզնեսի հիմք, արհեստական բանականությամբ հեռավար կառավարել լաբորատոր սարքերը կամ կանխատեսել նոր նյութերի գոյությունն ու հատկությունները։ «ԴիջիԹեք-2026»-ում ԵՊՀ տաղավարի այցելուները բացահայտեցին գիտության գործնական հնարավորությունները։ Գիտաշխատողներից ու ուսանողներից մինչև ՍԹԵՄ դպրոցի աշակերտներ՝ համալսարանական թիմերը ներկայացրին հետազոտությունից դեպի տեխնոլոգիական լուծում և գաղափարից դեպի սեփական բիզնես տանող իրենց փորձը։
Արժեքային երկընտրանքներից մինչև հիմնավորված որոշումներ․ «VaKE» մեթոդաբանությամբ բաց դաս ԵՊՀ-ում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում անցկացվել է «Արժեքահենք և գիտելիքահենք կրթություն» («VaKE») դասընթացի բաց դասը։ Ուսանողները քննարկել են երեխաներին աջակցելու և նրանց ինքնուրույնությունը խթանելու միջև հավասարակշռության խնդիրը՝ իրենց որոշումները հիմնավորելով մանկավարժական, իրավական և էթիկական գիտելիքներով։
Գիտական քննարկումներ և ակադեմիական նախաձեռնություններ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվել է ամենամյա երիտասարդական գիտաժողով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ անցկացվել է ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 22-ամյակին։ Այն նպատակ ուներ խրախուսելու երիտասարդ հետազոտողների ակադեմիական նախաձեռնությունները՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնելու իրենց հետազոտությունները, ստանալու մասնագիտական արձագանք և մասնակցելու գիտական քննարկումների։
Мыслить и действовать сообща: современные вызовы и роль философской мысли По случаю Всемирного дня философии на факультете философии и психологии ЕГУ состоялась панельная дискуссия под названием «Мыслить и действовать сообща: философия в мире многообразных вызовов». Эта дискуссия стала площадкой для переосмысления роли философии в развитии человеческого мышления, стимулировании диалога, анализе общественных проблем и формировании взаимопонимания между различными идеями и точками зрения.
От семейной тайны к общечеловеческой справедливости: выступление Питера Балакяна в ЕГУ По инициативе Центра непрерывного образования ЕГУ в Ереванском государственном университете состоялась публичная лекция известного американского писателя и поэта армянского происхождения, профессора Колгейтского университета (Нью-Йорк) и лауреата Пулитцеровской премии Питера Балакяна. Армянскому читателю П. Балакян наиболее известен по автобиографической книге «Черная собака судьбы», в которой автор раскрывает историю своей семьи.
«Роботы будущего должны не заменять людей, а расширять их возможности». Всемирно известный экономист Сун Вон Сон находится в ЕГУ Могут ли роботы изменить наше понимание труда, улучшить уровень жизни людей и даже решить некоторые из самых важых экономических проблем мира? И что произойдет, когда искусственный интеллект покинет экран компьютера и начнет функционировать в физическом мире? Эти вопросы стали темой публичной лекции, состоявшейся в Ереванском государственном университете, на которой выступил всемирно известный корейско-американский экономист, профессор Сон Вон Сон.
Гармонизация смыслов: в ЕГУ открылась международная конференция, посвященная 35-летию факультета европейских языков и коммуникации Разные языки – одно общее значение и общая цель: конференция, прошедшая в Ереванском государственном университете, стала важной платформой для лингвистики и межкультурной коммуникации, объединив армянских и зарубежных исследователей. Международная конференция, посвященная 35-летию факультета европейских языков и коммуникации ЕГУ, ставит перед собой цель обсудить, как речь может стать самым мощным инструментом взаимопонимания в современном мире с точки зрения лингвистики и коммуникации.