Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ
Սարքի եզակի կառուցվածքը հնարավորություն է տալիս Phenom էլեկտրոնային մանրադիտակը կիրառելու տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ինչպես նաև ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Թթվածնի քիմիական պահանջարկի որոշման տարրալուծման միավոր
Կիրառվում է տարբեր թափոններում, կեղտաջրերում և այլ միջավայրերում թթվածնի քիմիական պահանջարկը որոշելու համար։
Թվային միկրոհայելիներով սարք
Թվային միկրոհայելիներով սարքը նախատեսված է լույսի ամպլիտուդի մոդուլացման համար:
Թվային միկրոսկոպ
Թվային միկրոսկոպը նախատեսված է մանր օբյեկտների հետազոտության համար։ Այն ունի 10-100 անգամ խոշորացում և 5 մեգապիքսել տեսախցիկ։
Թվային օսցիլոգրաֆ
Նախատեսված է մինչև 200 ՄՀց հաճախականության տիրույթում տարբեր ազդանշաններ չափելու և կառավարելու համար:
ИСП-ОЭС спектрометр.
Применяется для анализа минерального состава руд, водотоков, подземных вод (более 50 элементов таблицы Менделеева), их качественной и количественной идентификации.
ИК-спектрофотометр
Метод ИК-спектроскопии с преобразованием Фурье широко используется для изучения химических и биологических систем на молекулярном уровне. Важными аренами являются: идентификация веществ, выявление особенностей строения органических и неорганических соединений, биомолекул, а также их растворов и взаимодействий в системе.
ԻԿ-ֆուրյե սպեկտրոմետր
Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում աշխատող Nicolet iS 50 սպեկտրոմետրը կիրառելի է կենսաբանական հետազոտությունների համար՝ դեղաբանության, դատափորձաքննության, նյութաբանության, պոլիմերների ուսումնասիրման և այլ ոլորտներում։
Իմունոֆերմենտային անալիզի միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետր
Միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետրը ապահովում է ուլտրամանուշակագույն և տեսանելի սպեկտրի չափումներ 6-ից մինչև 384 ակոսանի միկրոպլանշետներում և կյուվետներում: Անհրաժեշտ է իմունոֆերմենտային անալիզի, ցիտոտոքսիկության որոշման, սպիտակուցի և ԴՆԹ-ի միկրոքանակների որոշման համար:
Ինֆրակարմիր սպեկտրաչափ
Նախատեսված է ինֆրակարմիր տիրույթում փոշիներից և հեղուկներից սպեկտրների գրանցման համար:
Ионный хромотограф
Используется для количественного и качественного анализа анионов (SO42-, NO2-, PO43-, F-, CI-, Br- )и катионов (Na+, K+, Li+, NH4+) в различных пробах.
Իրական ժամանակում ՊՇՌ ամպլիֆիկատոր
Իրական ժամանակում ՊՇՌ ամպլիֆիկատորը կիրառվում է ԴՆԹ-ի ամպլիֆիկացման, գեների էքսպրեսիայի գնահատման, մուտացիաների հայտնաբերման, ախտորոշիչ և այլ նպատակներով։
Լազեր
Լազերն ապահովում է մեկ հաճախականությամբ կանաչ (532 նմ) ճառագայթում 5 Վտ հզորությամբ: Օգտագործվում է օպտիկական հաշվման, օպտիկական նկարահանման և լույս-միջավայր փոխազդեցություններով պայմանավորված հետազոտություններում:
Լամինար պահարան
Պահարանը կիրառվում է մանրէազերծ պայմաններում աշխատելու համար, որը ապահովում է ֆիլտրված, մանրէազերծ օդի միակողմանի լամինար հոսք:
Լիոֆիլիզացնող սարք
Լիոֆիլիզացնող սարքը կատարում է վակուումում (սառեցված վիճակում) նմուշի չորացում առանց դրա կառուցվածքային ամբողջականության խախտման և կենսաբանական ակտիվության կորստի։
Флуоресцентный спектрометр։ F96Pro
Анализ натуральных фармацевтических продуктов. Контроль качества лекарственных средств и исследование фармацевтических метаболитов.
Լույսի հզորության օպտիկական չափիչ սարք
Սարքն օգտագործվում է լազերի հզորությունն օպտիկական համակարգերում չափելու համար։
Լույսի տարածական մոդուլյատր
Հեղուկ բյուրեղային լույսի տարածական մոդուլյատրն օգտագործվում է լույսի փուլի կամ ամպլիտուդի մոդուլացման համար:
Կամայական ձևի էլեկտրական ազդանշանի գեներատոր
Էլեկտրական ազդանշաններ գեներացնող այս սարքն օգտագործվում է միջավայրի վրա էլեկտրական դաշտի ազդեցությունը հետազոտելու համար: Օրինակ՝ կարող է օգտագործվել հեղուկ բյուրեղի վրա փոփոխական էլեկտրական դաշտի ազդեցությունն ուսումնասիրելու համար:
Կանաչ լազեր
Լազերը աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 30 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։