Ս․թ․ մայիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) փիլիսոփա և պատմության տեսաբան, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար Կալլե Փիհլայնենի հետ (Kalle Pihlainen)։ Վերջինիս գիտահետազոտական և դասավանդման գործունեությունը կենտրոնացած է պատմական ներկայացման (historical representation), արդիականացման և պատմության կիրառման խնդիրների վրա ինչպես ակադեմիական, այնպես էլ հանրամատչելի (popular) համատեքստերում:
Հանդիպման շրջանակում ներկայացվելու և քննարկվելու են ժամանակակից պատմագիտության, պատմության տեսության և փիլիսոփայության խնդիրները, մարտահրավերներն ու դրանց հաղթահարման խնդիրները։
Հանդիպմանը ներկա կլինեն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ։