Սույն թվականի մայիսի 19-ին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ի․գ․թ․ Ռուբինա Պետրոսյանի նախաձեռնությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քաղաքացիական իրավունքի արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ։
Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, ի.գ.թ., դոցենտ Ա. Հովհաննիսյանը, ի.գ.թ. Շ. Ղուկասյանը և այլք:
Ուսանողները հանդես եկան հետևյալ զեկուցումներով՝
Ժենի Պողոսյան, Լիլիա Սամվելյան՝ «Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության՝ ֆրանչայզինգի պայմանագիրը»,
Մարիամ Քալանթարյան, Արուսիկ Տոնոյան՝ «Ակրեդիտիվով կատարվող հաշվարկների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»,
Իննա Ուզունյան, Անի Պողոսյան, Գևորգ Սարգսյան՝ «Բժշկական ապահովագրության որոշ հարցեր»,
Ալլա Տոնոյան, Լիլիթ Տիգրանյան՝ «Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի պատճառած վնասի համար»,
Լուսինե Մհերյան, Մանե Մուրադյան, Մխիթար Մանուկյան՝ «Շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառված վնասը քաղաքացիական իրավունքում»:
Գիտաժողովն անցավ ակտիվ գիտական տեսակետների արտահայտման, ինչպես նաև գիտական բանավեճի մթնոլորտում: