- Главная
- Group
- Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
Կենտրոնի մասին

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը գիտակրթական և գիտահետազոտական հաստատություն է, որը ստեղծվել է 2006 թվականին Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արդյունավետ համագործակցության արդյունքում: Այսօր կենտրոնը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող ամենամյա ծրագրային դրամաշնորհով:
Որպես ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած կրթական և գիտահետազոտական հաստատություն՝ կենտրոնն իր առջև նպատակ է դրել միջառարկայական հետազոտությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի միջոցով խթանել ՀՀ – ԵՄ համագործակցությունը, նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը և եվրոպական ինտեգրմանը:
Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը առաջարկում է եվրոպագիտության մագիստրոսի աստիճան, միջմասնագիտական մագիստրոսական կրթություն, ակադեմիական շարժունակություն, ինչպես նաև փորձագիտական հետազոտություններին մասնակցելու հնարավորություն:
Կենտրոնը՝
- իրականացնում է միջմասնագիտական կրթական ծրագրեր,
- կատարում է մարդու իրավունքների, ժողովրդավարացմանը , եվրոպական ուսումնասիրություններին վերաբերող համեմատական հետազոտություններ,
- տալիս է համաեվրոպական արժեքներին համապատասխան որակյալ և մրցունակ կրթություն,
- խթանում է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի արդյունավետ իրականացմանը,
- հանդիսանում Եվրոպական տեղեկատվական կենտրոն (EUi) Հայաստանում` տրամադրելով մասնագիտական գրականություն ուսանողներին և գիտնականներին,
- իրականացնում է վերապատրաստումներ, կլոր-սեղան քննարկումներ։
Մեր տեսլականն է Հայաստանը Եվրոպայում, որը ենթադրում է՝
- իրազեկ քաղաքացի,
- քաղաքացիակենտրոնություն,
- գիտելիքահենք կառավարում,
- ակտիվ քաղաքացիական հասարակություն:
Կենտրոնը հաջողությամբ իրականացնում է մագիստրոսական երկու ծրագիր, ինչպես նաև մի շարք հետազոտություններ, արդյունավետ համագործակցում է եվրոպական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ:
Մարդու իրավունքների և օրենքների գերակայության խթանման կարևորությունը վերաիմաստավորելով և շարունակական մասնագիտական կրթությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար կենտրոնի գործունեության բաղկացուցիչներից է նաև վերապատրաստման ծրագիրը։
Կենտրոնը Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և Արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացնում է վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական ծառայողների, պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների համար։
2021 թվականից կենտրոնը Ուկրաինայի դատախազների վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ իրականացնում է վերապատրաստման դասընթացներ, կլոր-սեղան քննարկումներ։ Վերապատրաստման դասընթացները իրականացվում են տեղական և միջազգային փորձագետների և դասախոսների ներգրավմամբ։
Последние публикации
Статья
Rethinking the Non-resilience of Trade Unions in Armenia: How to Protect Social Rights and Freedoms of Workers?
Статья
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ ԵՎ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ
Статья
Քաղաքական անկայունության գործոնները Ղրղզստանի համակարգային կերպափոխումների պայմաններում
Книга
Եվրոպագիտություն։ Դասագիրք
2021
386
Контакты
Կենտրոնի տնօրեն ՝ ք․գ․թ․, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյան
Հեռ․՝ (+374 10) 57 63 26
Էլ.հասցե ` info@ces.am