ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ Հ. Փանոսյանը համաժողովին ներկայացրել է զեկուցում՝ Քարվաճառի երկրաջերմային աղբյուրից անջատված թերմոֆիլ մանրէային նոր տեսակի վերաբերյալ, դոցենտ Արմինե Մարգարյանի զեկուցումը Հայաստանի բազմամետաղային հանքերի նմուշներում մանրէային համակեցությունների ուսումնասիրության մասին էր, իսկ ասպիրանտ Դիանա...
ECER 2022-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ-ում կրթության ոլորտի վերլուծության արդյունքներն ու եզրահանգումները» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին կրթության ոլորտի համապարփակ վերլուծության արդյունքները, պլանավորված անելիքները և թեմատիկ հետազոտություններ։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ հանդիսությունների դահլիճում կայացած հանդիսավոր միջոցառմամբ տրվեց 40 բաժանմունքներում աշխատաժողովների, պլենար քննարկումների, միջսերնդային հանդիպումների, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնությունների մեկնարկը։
ԿԱՅԱՑԵԼ Է «ՖԻԶԻԿԱՆ ՈՒ ՄԵՆՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից մոտ 30 աշակերտներ ու բուհերի ցածր կուրսերի ուսանողներ, մասնակցելով ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում կայացած «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարին, հնարավորություն են ունեցել ծանոթանալու ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին։
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ECER 2022-Ի՝ ՍԿՍՆԱԿ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մրցակցելով չորս երկրների կրթական կենտրոնների հետ՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հաղթող է ճանաչվել, ինչի շնորհիվ ECER 2022 համաժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
Աշխարհահռչակ հայազգի Պողոս պողոսյանի ցուցահանդեսը եպհ-ում Մեկնարկել է 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ընդունելությունը
Սպորտային հաջողություններ. ԵՊՀ հավաքականը մասնակցել է վազքի մրցույթի Սպորտային հաջողություններ. ԵՊՀ հավաքականը մասնակցել է վազքի մրցույթի
ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇՈՎ Համաշխարհային հեղինակություն ունեցող համաժողովի՝ Հայաստանում անցկացվելն ընձեռելու է մի շարք հնարավորություններ։ Այցի շրջանակում ձեռք ենք բերել համատեղ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցելություններ կազմակերպելու պայմանավորվածություն։ Լիահույս եմ, որ ձեռնարկված...
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՊՀ ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր: