В ЕГУ состоялась ежегодная двухдневная конференция НИИ биологии ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց երկօրյա գիտաժողով, որի շրջանակում գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները և դասախոսները հանդես եկան զեկուցումներով:
В ЕГУ ремонтируются и модернизируются лаборатории Միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ ստեղծելու և կրթական միջավայրը շարունակաբար լավարկելու նպատակով ԵՊՀ-ում ակտիվորեն ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ինչը միտված է ուսումնագիտական գործունեության որակի արդյունավետության բարձրացմանը։
Очередное оборудование нового поколения на химическом факультете ЕГУ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում քիրալային միացությունները կնույնականացվեն նոր սերնդի համակարգով, որի կիրառմամբ քիրալային խառնուրդները կբաժանվեն և կստանան անհատական բնութագրում։
Трудоустройство студентов - как предмет исследования «Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ Սյուզաննա Եղիազարյանին: Ուսանողների զբաղվածության ուսումնասիրությանը վերաբերող նրա գիտական հոդվածը տպագրվել է «Journal of Sociology: Bulletin of Yerevan University» գիտական հանդեսում:
Укрепление межвузовских связей: в ЕГУ побывал доцент Мазендаранского университета ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ հանդիպում Մազանդարանի համալսարանի (ԻԻՀ) ձեռնարվեստի և արվեստի ուսումնասիրությունների ֆակուլտետի դոցենտ Մոսթաֆա Ռոսթամիի հետ։
Преподаватель ЕГУ - золотой призер «Союзного спорта-2024» Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Արհմիութենական սպորտ-2024» խորագրով սպորտային միջոցառումը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի հայցորդ Մարիամ Մանուկյանը կանանց շախմատի մրցաշարում արժանացավ ոսկե մեդալի: Նրա հետ զրուցել ենք շախմատի նկատմամբ սիրո, մասնագիտության ընտրության և արձանագրած հաղթանակների մասին:
Исследования китайских студентов - в пользу укрепления армяно-китайских отношений Չինաստանից Հայաստան ժամանած ուսանողներ Սյուի Յամեյչժոումաին և Վան Ձիհուան մագիստրոսական կրթություն են ստանում ԵՊՀ-ում՝ նպատակ ունենալով իրենց ներդրումն ունենալու հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։
Аспирант ЕГУ исследует электромагнитную активность нейронных сетей ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ռադիոֆիզիկայի և էլեկտրականության ամբիոնի ասպիրանտ, ֆիզիկոս Տիգրան Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է։ Նա մեծ սիրով է պատմում իր գիտական հետաքրքրությունների մասին՝ խոսելով Էլեկտրասրտագրության, էլեկտրաուղեղագրության, տվիչների, նեյրոնային ցանցերի և դրանց առնչվող այլ հասկացություններից։
Арабистика - соединяющее звено. От ЕГУ до Кувейтского университета ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի 8 ուսանողներ 2023-2024 ուստարում կրթությունը շարունակում են Քուվեյթի համալսարանում: Էլիզա Քերոբյանը նրանցից մեկն է, որը երկու համալսարանների գործակցության շրջանակում արդեն մի քանի ամիս գտնվում է Քուվեյթում: Նրա հետ զրուցել ենք կրթությունն արտերկրում շարունակելու, հնարավորությունների և խոչընդոտների մասին:
Международное гуманитарное право – в центре внимания юридического факультета ЕГУ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի միջև գործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Երկու կառույցների միջև վերաստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։