Команда ЕГУ признана победителем конкурса, состоявшегося в Тбилиси «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթում հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ առաջին անգամ Երևանի պետական համալսարանի թիմը Թբիլիսիում անցկացված մրցափուլի հաղթող է ճանաչվել` միավորների էական առավելությամբ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Возможность покрытия имплантата антибиотиком в рамках исследования аспиранта ЕГУ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ Միքայել Թորոսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է: Մեզ հետ զրույցում երիտասարդ հետազոտողը պատմեց ուսումնասիրության, հետազոտության արդիականության, գիտության նկատմամբ հետաքրքրության, ԵՊՀ գիտական միջավայրի մասին:
Шаги Финляндии по восприятию как нейтральной страны в мире. Лекция профессора Хельсинкского университета в ЕГУ ԵՊՀ է այցելել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, «Ֆինլանդիայի պատմություն» գրքի հեղինակ Հենրիկ Մեյնանդերը և Պատմության ֆակուլտետում ներկայացրել դասախոսություն՝ նվիրված Ֆինլանդիայի պատմությանը։ Նրա գիրքը թարգմանվել է 18 լեզուներով, իսկ հայերեն թարգմանության նախաբանը պրոֆեսորը լրացրել է՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի պատմական որոշ ընդհանրությունների։
Модернизированная лаборатория – гарантия качественного улучшения исследований ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայում հյուսվածքների մշակման բոլոր փուլերը հաջորդաբար կկատարվեն սեղմ ժամկետում: Արդյունավետ կկառավարվի ժամանակը՝ շնորհիվ նոր սերնդի սարքերի ամբողջության՝ մարդու և կենդանիների իմունահիստոքիմիական և ֆիզիոլոգիական հետազոտությունների հարթակի:
От ЕГУ до Кувейтского университета. Арабистика – основа сотрудничества Արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի 8 ուսանողներ ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի գործակցության շրջանակում 2023-2024 ուստարում կրթությունը շարունակում են Քուվեյթի համալսարանում: Աննա Ղարիբյանը նրանցից մեկն է, որը մեզ հետ զրույցում պատմեց ԵՊՀ ընձեռած հնարավորությունների, արտերկրում սովորելու, կրթական ծրագրերի, ձեռք բերած փորձառության մասին։
Под эгидой ЮНЕСКО в ЕГУ продолжит работу кафедра профилактики и просвещения по вопросам геноцида и других массовых преступлений ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) գործող Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ամբիոնը մինչև 2028 թվականը շարունակելու է գործել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։
Команда ЕГУ отправится в Вену для участия в международных испытаниях ԵՊՀ թիմը կմասնակցի Վիեննայում կայանալիք միջազգային դատախաղին։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ֆինանսավորում է ԵՊՀ թիմի մասնակցությունը՝ որպես նախորդ տարվա արդյունքներով ամենաբարձր ցուցանիշը գրանցած թիմ։
Новые возможности сотрудничества в сфере гуманитарных наук в рамках программы «Эразмус+» ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում գործուղվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան (Գերմանիա): Գործուղման շրջանակում ամրապնդվել է համալսարանների միջև կապը՝ ուղենշելով հումանիտար ֆակուլտետների առավել սերտ գործակցության ճանապարհ:
Роль женщин в сфере науки, по мнению ученого ЕГУ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր տարի նշում է Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը: Այն նպատակ ունի վերացնելու կանանց նկատմամբ խտրականության բոլոր դրսևորումները, այդ թվում՝ կրթության և աշխատանքի ոլորտում: Օրվա առիթով զրուցել ենք ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Ալվարդ Ջիվանյանի հետ:
Университет - как стимул заниматься наукой ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ, գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էմմա Խաչատրյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է: