ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ պատմության ֆակուլտետում հոլանդացի ցեղասպանագետ Դիրկ Ռուդզանտը հանդես եկավ դասախոսությամբ՝ ֆակուլտետի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ծանոթացնելով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում հոլանդացի դիվանագետների և միսիոներների գործունեությանը:
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԵՊՀ-ն հայտարարում է 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի՝ առկա ուսուցմամբ ընդունելություն՝ անվճար և վճարովի հիմունքներով: Մայր բուհին հատկացվել են առկա ուսուցմամբ 42 տեղ (անվճար հիմունքով) և 32 տեղ (վճարովի հիմունքով):
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ (թափուր): Հիմնական փուլով դիմողներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, և ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17։00-ն: Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար դիմողներն ընդունելության դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:
«ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ». ԳԱՅԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Գայանե Դավթյանը «էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթությունը շարունակում է Չեխիայի Հրադեց Կրալովեի համալսարանում: Գայանեն պատմել է Չեխիայում սովորելու, մասնագիտական հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին:
«ԵՊՀ-ՈՒՄ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ, ՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»․ ԼԵՄԶԱ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Լեմզա Հունանյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Լեմզայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական կյանքի մասին։
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՆԱՐԵԿ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Նարեկ Փարսադանյանի հիշատակին: Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին Արտուշ Փարսադանյանի հեղինակած երաժշտական ստեղծագործությունները՝ նվիրված որդու հիշատակին։
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՊՀ Մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները շարունակում են հանդիպել Մայր բուհի դասախոսների հետ, լսել բնագիտական, հումանիտար, հասրակագիտական, հայագիտական ոլորտներին առնչվող դասախոսություններ, կատարել գիտափորձեր, շոշափել արդիական թեմաներ, ծավալել բովանդակային քննարկումներ:
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՏՈՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». ՖՐԱՆԿ ՆՈՅԲԱԽԵՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կայացավ «Ենթամշակույթը և բռնությունը քրեակատարողական հիմնարկներում. Հայաստան, Գերմանիա, Վրաստան» խորագրով միջազգային գիտաժողովը: Ապրիլի 28-29-ը կայացած գիտաժողովի շրջանակում քննարկվեցին ներկա մարտահրավերները, որոնք ծառացած են երեք երկրի քրեակատարողական համակարգի առջև: Առաջարկվեցին լուծումներ՝ քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարելու և դատապարտյալների վերասոցիալականացումն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
МЕРОПРИЯТИЕ, ПОСВЯЩЕННОЕ 30-ЛЕТИЮ УСТАНОВЛЕНИЯ АРМЯНО-КИТАЙСКИХ ДИПЛОМАТИЧЕСКИХ ОТНОШЕНИЙ В Центре китайского языка и китайской культуры факультета международных отношений ЕГУ состоялось культурное мероприятие под названием “30-летие установления армяно-китайских дипломатических отношений”. Цель мероприятия – способствовать углублению армяно-китайских дружественных связей, а также проведению совместных образовательных и культурных программ.