- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մայիս 02, 2022 | 17:18
Կրթություն
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ (թափուր): Հիմնական փուլով դիմողներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, և ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17։00-ն: Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար դիմողներն ընդունելության դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը ներկայացրեց այս տարվա ընդունելության կարգի փոփոխությունները. «2022-2023 ուստարվա բակալավրիատի առկա ուսուցմամբ ընդունելությանը դիմորդը ցանկացած մասնագիտության ընտրության դեպքում պարտադիր պետք է հանձնի 2 միասնական քննություն: Ի տարբերություն նախորդ տարիների՝ հանվել են կենտրոնացված քննությունները»:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» ընդունելության ձևաչափը ևս գործում է հիմնական փուլում: Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին, իսկ հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը հայտարարվելու է լրացուցիչ փուլի մրցույթը:
Լրացուցիչ (թափուր)փուլում դիմորդները հնարավորություն ունեն նշելու մեկ կամ ավելի բուհի մինչև 6 մասնագիտություն, եթե հիմնական փուլի մրցույթից դրական միավորներով դուրս են մնացել: Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:
Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել ընդունելության դիմում-հայտից մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը՝ ժամը 17։00-ն:
Հիմնական և լրացուցիչ (թափուր) փուլերի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:
Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ-ի բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվելու է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:
Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորանոց համակարգով: Միասնական քննություններում դրական են համարվում 7.5 և բարձր միավորները:
ԵՊՀ դիմորդները դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու համար կարող են զանգահարել ընդունող հանձնաժողով 060-710-777 հեռախոսահամարով կամ dimord@ysu.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել իրենց հարցերը:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատանքային օրերին ու ժամերին դիմորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
http://www.ysu.amhttps://www.ysu.am/uploaded/entrant/2022/yndunogh_hand…
Առցանց ընդունելության դիմում-հայտը լրացնելու մանրամասները ներկայացված են տեսանյութով:
2022 թ. դիմորդները ս.թ. հուլիսի 2-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 18:00-ն, ավարտական փաստաթղթերի տվյալներն առցանց եղանակով պետք է լրացնեն իրենց ընդունելության դիմում-հայտում և ուղարկեն ԳԹԿ:
Դիմորդները կարող են հետևել դիմում-հայտերի շարժին հետևյալ հղմամբ՝
https://dimord.am/unimovement:
Ընդունվելուց հետո համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
http://www.ysu.amhttps://www.ysu.am/uploaded/entrant/2022/pahanjvogh_doc.pdf:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձաչափերի ցանկը՝
http://www.ysu.amhttps://www.ysu.am/uploaded/entrant/2022/YSU_masn.pdf:
2022-2023 ուստարվա բակալավրիատի առկա ուսուցման բուհերի ընդունելության կարգի մանրամասները ներկայացնում ենք հետևյալ հղմամբ՝
http://www.ysu.amhttps://www.ysu.am/uploaded/entrant/2022/Karg-2022.pdf:
ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին: