Состоялось заседание Попечительского совета ЕГУ Օրակարգային 6 հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ գնահատվել է ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվն ու 100 միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող ներկայացված պայմանագրերը։
ЕГУ постоянно совершенствует образовательные программы и профессиональные навыки сотрудников 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից ԵՊՀ կրթական ծրագրերում կներդրվեն «Մեդիագրագիտություն» և «Քննադատական մտածողություն» դասընթացները, իսկ ԵՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմը կվերապատրաստվի «Քննադատական մտածողություն» թեմայի շրջանակում։
Ընթացիկ աշխատանքների քննարկում ու հաշվետվությունների ներկայացում․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ հերթական նիստը Օրակարգային հարցերով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում բավարարվեցին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ներկայացված հայցերը, ներկայացվեցին 2024 թ․ համախմբված եկամուտների և ծախսերի նախահաշիվը, մի շարք գործընթացների արդյունքներ, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի և ՈԻԳԸ գործունեության հաշվետվությունները։
Возможности развиваться и достигать успехов в сфере науки и образования в ЕГУ ԵՊՀ-ում «Տիեզերական ճառագայթների ֆիզիկա» դասավանդում է Ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնի դասախոս Սուսաննա Գագինյանը։ Նա դասախոսելը համարում է ոչ միայն աշխատանք, այլ նաև նախասիրություն, սեր դեպի ֆիզիկան: Ունենալով հետազոտական և գիտական աշխատանքներ կատարելու փորձ՝ Ս․ Գագինյանը համագործակցում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) և Բռնոյի տեխնոլոգիական համալսարանի (Չեխիա) հետ:
Практическое применение результатов научных исследований – знаковая цель ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը շուրջ 250 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցից մի քանի տասնյակը հրապարակվել է միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում:
Молодые ученые предлагают безопасную комбинацию для борьбы с раком Քաղցկեղի աճող սպառնալիքը հանգեցնում է միացությունների նոր աղբյուրների որոնմանը և թիրախավորված դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կլինեն անվտանգ, արդյունավետ, մատչելի և նվազագույն կողմնակի ազդեցությամբ: «Համահայկական գիտաժողով-2023»-ի շրջանակում ԵՊՀ շրջանավարտ երիտասարդ գիտնականները ներկայացրել են հակաքաղցկեղային պայքարի համակցություն և հաղթող ճանաչվել:
Студенты юридического факультета ЕГУ – победители межвузовского конкурса Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բանկային իրավունքի թեմայով ամենամյա դատախաղ-մրցույթ ուսանողների համար: Մրցույթի հաղթող են ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող երկու թիմերը:
Студентка исторического факультета ЕГУ, участник исследовательской деятельности, проводимой за рубежом Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի համագործակցության շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ ներգրավվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կատարվող ազգագրական դաշտային հետազոտական աշխատանքներում։
ЕГУ – гарантия профессионального роста ԵՊՀ շրջանավարտ Անահիտ Մարգարյանը Իսպանիայի Կադիսի համալսարանի դոկտորանտ է։ Նա պատմել է ԵՊՀ-ում կրթություն ստանալու, Իսպանիայի Կադիսի համալսարանում կրթությունը շարունակելու, կրթական ծրագրերի և բուհերի հետ համագործակցության մասին:
Студенты ЕГУ встретились с представителями Министерства финансов РА ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ անցկացրին «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հիմնական գործառույթները» թեմայով հանդիպում։