В ЕГУ издан сборник научных статей, посвященных советско-армянской культуре ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած «Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
Женская команда по волейболу ЕГУ признана победителем 24-х студенческих спортивных игр РА – чемпионата по волейболу Ս.թ. նոյեմբերի 6-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի միջբուհական առաջնությունը:
Профессор Мадридского университета Комплутенсе побывал в ЕГУ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարում ԵՊՀ-ում: Նրա գիտական աշխատանքի ղեկավար, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ասպիրանտի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ կատարած այցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ։
Подведены итоги 9-й Международной молодёжной конференции СНО ЕГУ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագրեր:
Конференция, посвященная 100-летию академика Эдварда Джрбашяна ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը մեծ գրականագետի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
Биологи ЕГУ проводят исследования на благо женского здоровья Հակաբիոտիկների նկատմամբ ախտածին մանրէների կայունությունը անհրաժեշտություն է առաջացրել ստեղծելու նոր դեղամիջոցներ: Այդ նպատակով ԵՊՀ կենսաբանները հետազոտում են ՀՀ տարածքում բնակվող էթնիկ խմբերի կանանց միկրոբիոմը (մարդու օրգանիզմում բնակեցված մանրէների ամբողջականություն): Արդյունքների հիման վրա դեղագործական ֆիրմաների հետ համագործակցությամբ կպատրաստվեն դեղամոմիկներ՝ կանանց առողջության մանրէաբանական պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:
Студенты ЕГУ, участники программы образовательного фонда «Учи, Армения» ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հիմնադրամի ընձեռած հնարավորություններին և «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրին։
Новая возможность практики для студентов ЕГУ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Align Technology» բժշկական սարքերի համաշխարհային ընկերության համագործակցության շրջանակում համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան ՏՏ ոլորտում հաջողակ կարիերա ստեղծելու նրբություններին և հեռանկարներին։
Сотрудничество ЕГУ и AMAA по созданию магистерской программы «Международные суды и арбитраж» ԵՊՀ-ի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԵՊՀ-ին տրամադրվող աջակցությունն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։
В рамках армяно-казахского научно-образовательного сотрудничества издана новая книга ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ԵՊՀ-ի, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի գրողների միության համագործակցության արդյունքում։