ՀՈՒԼԻՍԻ 10-18-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ» Օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի մամուլի ասուլիսը:
«ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼՈՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԿԱՅՈՒՆ ԿԵՆՍԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում են ականավոր մանրէաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը և ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետազոտողների թիմը:
ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-ի և «Մարկո գրուպ 7» ՍՊԸ-ի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ միավորելու ջանքերն անօրգանական, անալիտիկ, կենցաղային քիմիայի, հանքահումքային, պոլիմերային արտադրության և այլ ոլորտներում գիտահետազոտական, տեխնոլոգիական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու համար:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ («FEMS») ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ Հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացված կոնֆերանսի ժամանակ Բելգրադի համալսարանի երիտասարդ գիտնական Միլկա Մալեսևիչը հաղթող է ճանաչվել «Լավագույն պաստառ» անվանակարգում, և ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նրան շնորհել է հայ մեծանուն գիտնական Արմեն Թռչունյանի անվան մրցանակ։
ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ Այսօր հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Ն. Աֆեյանը ԵՊՀ կատարած այցի ընթացքում ծանոթացավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») «ADVANCE» ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմի աշխատանքին։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՈՇ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿԵՆՍԱՄԱԿՐՈՄՈԼԵԿՈՒԼՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Շիճուկային ալբումինի և նուկլեինաթթուների հետ որոշ դեղանյութերի կոմպլեքսագոյացման առանձնահատկությունների համեմատական հետազոտություն» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը։ Նախագծի մասին զրուցել ենք ամբիոնի վարիչ, ԵՊՀ կենսաբանության ինստիտուտի՝ ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար, կ․գ․դ․, պրոֆ. Պողոս Վարդևանյանի հետ:
««COVID-19» ԿԱՊԱԿՑՎԱԾ ՄԻԿՈԶՆԵՐԸ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ». ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ««Covid-19» կապակցված միկոզները հայ բնակչության շրջանում» գիտական թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, կ․գ․թ․ Աննա Կարապետյանի հետ։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ «PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին:
«ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեցին բուհական համակարգի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ։