«ԳՈՐԳԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԵԼԵՐԻՑ ԳՈՐԾՎԱԾՔ ՉԷ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԳ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ Է». ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Գորգերի իմաստաբանությունը, ծագումնաբանությունը և տիպաբանությունը» խորագրով դասախոսություն կարդաց պ.գ.թ., դոց., գորգագետ Աշխունջ Պողոսյանը։ Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողներ և գորգագործությամբ հետաքրքրվող այլ անձինք։
«ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՈՐԴԻՍ ՍՈՎՈՐԻ ԵՊՀ-ՈՒՄ, ԵՎ ԱՅՆ ԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԻ 5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿԸ». ՍԱՄՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Սամվել Եղիազարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտի 2-րդ մրցանակակիր է: Սամվելի հետ զրուցել ենք մասնագիտության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների, երազանքների ու նպատակների մասին:
«ՃԻՇՏ ՊԱՀԻՆ ԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ՈԳԵՎՈՐԵՑԻՆ ԵՎ ՕԳՆԵՑԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ Լևոն Հարությունյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի` կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ է, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021»-ի հաղթողներից: Ստացած դրամաշնորհի շրջանակում ասպիրանտն ուսումնասիրելու է Հարավային Կովկասում գորշ արջերի վրա սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ազդեցությունը:
«ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվեց «Արդար դատաքննության իրավունքը՝ իրավական պետության զարգացման գրավական» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը նպատակ ուներ առկա խնդիրները բարձրաձայնելու և դրանց չեզոքացման ուղիները մշակելու:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի նիստը:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ Ապրիլի 7-ին Մայր բուհում տեղի ունեցավ անակնկալ միջոցառում՝ կազմակերպված համալսարանի ռեկտորատի, ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից՝ նվիրված համալսարանական կանանց և աղջիկներին:
«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես՝ «Իրականությունը կնոջ աչքերով» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացվեցին ուսանողուհի Լաուրա Նազարյանի անհատական աշխատանքները: Ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Լաուրայի հարազատներն ու կուրսընկերները:
ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՀԵՏ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանողները մասնակցեցին ԱՄՆ Ջորջիա նահանգի ազատ արվեստների համալսարանի պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանի և Կալիֆորնիա նահանգում ստեղծագործող նկարչուհի, նյարդագրության (նեյրոգրաֆիկայի) մասնագետ Ռուզաննա Դեմիրճյանի առցանց դասախոսություններին:
«ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ... ». ՍԱԹԵՆԻԿ ՍԱՐՈՅԱՆ Սաթենիկ Սարոյանը 2004 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի` անգլերենի թիվ 2 ամբիոնի ասիստենտ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սիրելի աշխատանքն ու 3 երեխաների խնամքը հաջողությամբ կարողանում է համատեղել այնպես, որ ոչ մի կողմը չտուժի: Ստացել է նաև իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտացումը։ Դասավանդման հետ մեկտեղ զբաղվում է գիտությամբ. հեղինակ է մի շարք գիտական և մեթոդական հոդվածների:
«ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ Է, ՈՐՏԵՂ ՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՎՍԵՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ». ԴՈՒԽԻԿ ԱԼՈՅԱՆ Դուխիկ Ալոյանը 3 երեխաների մայր է: Նա համոզված է, որ կրթությունը դեպի հաջողություն տանող ուղին է: Դուխիկը որոշել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել դպրոցում, որ փոխանցի իր գիտելիքները եկող սերնդին: