ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ Երևանի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովին նախորդել էին առցանց եղանակով կազմակերպված երկու գիտաժողովներ՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողների: Հրավիրյալ քսանութ գիտնականներ Երևան են ժամանել Բելգիայից, Շվեյցարիայից և Գերմանիայից։
«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» համար դեռևս նոր ձևաչափով միջոցառում՝ «Միջազգային խմբային աշխատանք», որի ընթացքում աշակերտները ներկայացրին թիմային գիտական նախագծեր և պաստառներ։
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է «Կենսաբանության 33- րդ միջազգային օլիմպիադայի» քննությունների վերջին՝ տեսական փուլը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Ծրագրի շրջանակում ԵՊՀ վեց ֆակուլտետների ուսանողներին շնորհվել են կրթամրցանակներ։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՎ՝ ԵՍ ՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ՈՐՆ Է ԿՅԱՆՔՈՒՄ ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է Աննա Ստեփանյանը, ում հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գրանցած հաջողությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում, որի շրջանակում ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտողներն օտարերկրյա ուսանողներին ներկայացրել են բանախոսություններ:
ԱՄՆ ԹԱՖԹՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» գիտակրթական հետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Տալիաֆերոն՝ յուրովի ներկայացնելով նեոդասական ռեալիզմի տեսությունը։
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ՝ ՍՈՎՈՐԵԼՈՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՍ ԼԵԶՈՒՆԵՐ»․ «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԵՊՀ ISTC կենտրոնում տեղի ունեցավ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՋՐԱԾՆԻ ՑԱԾՐ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍԵՆՍՈՐ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Ջրածնի ցածր կոնցենտրացիաներ հայտնաբերող նանոկառուցվածքային սենսորի պատրաստում» գիտական թեման։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Միքայել Ալեքսանյանի հետ: