ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՀՀ ԿԳՄՍՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ Ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Ղուկասյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից է: Նա պատմել է իր գիտական թեմայի և ընդհանրապես գիտությամբ զբաղվելու կարևորության մասին:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ 105 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ Երևանի 105 ավագ դպրոցի աշակերտներն այսօր հանդիպել են Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:
«В УНИВЕРСИТЕТЕ ВЫ НЕ ТОЛЬКО СТАНЕТЕ КВАЛИФИЦИРОВАННЫМ СПЕЦИАЛИСТОМ, НО ПРОХОДИТЕ ВАЖНЫЙ ЭТАП, ФОРМИРУЯСЬ КАК ГРАЖДАНИН»: МИЛЕНА МКРТЧЯН Студентка факультета журналистики ЕГУ Милена Мкртчян признана победителем республиканского конкурса «Лучший студент РА» в области общественных наук, заняв 1-е место. Мы поговорили с Миленой о выборе профессии, участии в конкурсе, студенческой жизни, планах и мечтах.
«ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ մշակույթի կենտրոնում մարտի 9-ին տեղի է ունեցել «Դիմակայություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանում և Արցախում մեկտեղված իրադարձությունների՝ 44-օրյա պատերազմի և կորոնավիրուսային համավարակի մասին:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Երևանի թիվ 148 ավագ դպրոցի սաները հանդիպել են պրոֆեսոր Սամվել Մուրադյանի հետ:
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել իրազեկման միջոցառում, որի ընթացքում ուսանողներին ներկայացվել են դեմոգրաֆիայի ոլորտում կրթական ծրագրերը և դրանց դիմելու ԵՊՀ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում ընձեռված հնարավորությունները:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության նախաձեռնությամբ մարտի 4-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ ուսանողներին աշխատաշուկային ծանոթացնելու, առկա թափուր հաստիքները ներկայացնելու նպատակով։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՒՇԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՂԵԴԻՆ. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում տեղի է ունեցել «Գուշակիր մեղեդին» խորագրով մրցույթ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 189 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը մարտի 4-ին հանդիպել է Երևանի թիվ 189 ավագ դպրոցի աշակերտների հետ: