ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ՄԱՍ 2) 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Անհրաժեշտ էր անմիջապես ձեռնամուխ լինել քայքայված երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը, որի համար բարձրակարգ մասնագետների խիստ կարիք էր զգացվում: Չնայած հանրապետության չափազանց ծանր պայմաններին, առաջնահերթ խնդիրներից էր համալսարանի վերականգնումը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին:
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈԻՍՈԻՑՄԱՆ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, միանալով հեռավար ուսուցմանը, նոր ծրագիր է սկսել իրականացնել:
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը, ելնելով երկրում հաստատված արտակարգ իրավիճակից, շարունակում է առցանց հարթակների օգնությամբ, ըստ սահմանված դասատախտակի, իրականացնել հեռավար ուսուցումը:
ЗАЩИТА ОКОНЧАТЕЛЬНЫХ РАБОТ И МАГИСТЕРСКИХ ДИССЕРТАЦИЙ СОСТОИТСЯ ОНЛАЙН Для организации защиты в онлайн режиме на платформе управления обучением в ЕГУ (http://e-learning.ysu.am) было создано отдельное виртуальное пространство для каждой учебной программы, а также разработаны руководства.
«ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԵՐՋՈ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ Է». ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը շարունակում է ամեն ուրբաթ կազմակերպել առցանց հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ:
«ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է, ԻՆՉԸ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ Է». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը ներկայացրել է առաջարկություն՝ կապված քննաշրջանի, ինչպես նաև ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունների գնահատման կարգի հետ:
«ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳ ՏԱՆԵԼ ՀՈՒԶԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԹՈԹԱՓՄԱՆ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ». ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ Արտակարգ դրության պայմաններում հանրության շրջանում ի հայտ եկող հնարավոր հոգեբանական խնդիրների և դրանց լուծման մասին զրուցել ենք ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար Դավիթ Գևորգյանի հետ:
«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ, ԱՅԼ ՆՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՆԴԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՅԱՆՔԻՆ ՏԱԼԻՍ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ». ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, ամեն ուրբաթ կազմակերպում է առցանց հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ: