«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Իրավագիտության ֆակուլտետին է նվիրել հայտնի հրատարակչությունների 160 անուն օտարալեզու գիրք:
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԻՏՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ Երկրում արտակարգ դրություն հաստատելուց հետո ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը պարբերաբար կազմակերպում է առցանց, բաց կինոդիտումներ՝ նպաստելով ոչ միայն իր ուսանողների, այլև ամբողջ հայության շրջանակում հայագիտության զարգացմանը:
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ելնելով երկրում հաստատված արտակարգ իրավիճակից, շարունակում է առցանց հարթակների օգնությամբ, ըստ ամբիոնների ծանրաբեռնվածության և սահմանված դասատախտակի, իրականացնել հեռավար ուսուցումը։
ՀՀ-ՈԻՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ Ելնելով մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն ուսումնական գործընթացը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման:
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում առցանց ուսուցման, դրա իրականացման մեթոդների, ուսանողների ներգրավվածության մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանի հետ:
ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն առաջարկում է ծանոթանալ իրավական ոլորտի մասնագետների համար Մարդու իրավունքների կրթության (HELP) եվրոպական ծրագրի կողմից ներկայացված դասընթացներին և մասնակցել դրանց:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով հեռավար նախագծեր ուսանողների համար:
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ Հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ԵՊՀ-ն թույլ է տալիս այս ընթացքում ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին:
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ ПЕРЕШЕЛ НА ДИСТАНЦИОННОЕ ОБУЧЕНИЕ В связи с чрезвычайной ситуацией в Армении ЕГУ с 16-го марта перешел на дистанционное обучение.