Երևանի պետական համալսարանը հայտարարում է հետազոտական կրթաթոշակների (առավելագույնը՝ 1 միլիոն ՀՀ դրամ) տրամադրման մրցույթ՝ միջմասնագիտական մագիստրոսական թեզերի պատրաստումը խրախուսելու նպատակով:
Հայտատուն կրթաթոշակ ստանալու համար յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում e-request.ysu.am համակարգի միջոցով միջմասնագիտական թեզ գրելու վերաբերյալ հայտ է ներկայացնում ԵՊՀ ռեկտորին՝ կցելով մրցութային փաթեթը: Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը ենթակա չեն քննարկման:
Հայտատուի ներկայացրած փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
- հայտ՝ «pdf» կամ «jpg» ձևաչափով (ստորագրված),
- նախագիծ՝ «pdf» կամ «jpg» ձևաչափով (ստորագրված),
- միջմասնագիտական թեզի անվանման մասին հրաման,
- ուսումնական ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիր միջմասնագիտական մագիստրոսական թեզ գրելու վերաբերյալ՝ բոլոր կատարողների և նրանց գիտական ղեկավարների մասին տեղեկություններով,
- աջակցության նամակ՝ տրված երկու ուսանողների գիտական ղեկավարների կողմից,
- ուսումնական ստորաբաժանման գիտական խորհրդի որոշման քաղվածք:
Կրթաթոշակ ստանալու համար դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ մագիստրատուրայի՝ նույն տևողությամբ տարբեր կրթական ծրագրերում սովորող, 16 և բարձր միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած ուսանողներ, որոնք, համապատասխան ուսումնական ստորաբաժանումից ներկայացված զեկուցագրի համաձայն, ներառվել են միջմասնագիտական մագիստրոսական թեզի կատարման ծրագրում և ունեն հաստատված հետազոտական թեմա:
Միջմասնագիտական մագիստրոսական թեզի կատարման համար տրամադրվող կրթաթոշակի կարգը, հայտի և նախագծի ձևաչափը հնարավոր է գտնել այստեղ: