Ставка:
Полная занятость
Крайний срок:
30 апреля 2023
Категория:
Вакансия
«Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ
Тип работы:
В офисе
Рабочие дни:
Пн.
Пт.
Основные обязанности
Պաշտոնի մասին
- Ապահովել ընկերության պատրաստի արտադրանքի վաճառքի շղթայական, անխափան իրականացումը,
- կազմակերպել պատրաստի արտադրանքի առաքման գործընթացը,
- ամրապնդել միջթիմային համագործակցությունը:
Կատարողականի առաջին նպատակն է կազմակերպել պատրաստի արտադրանքի առաքման գործընթացը։
Հիմնական գործառույթներն են՝
- պահեստներից ընդունել շուկայի զարգացման պատասխանատուի (ՇԶՊ) կազմած պատվերը և անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը,
- ստուգել ապրանքների փաթեթավորման ամբողջականությունը, կատարել և հետևել բեռի բարձման և բեռնաթափման աշխատանքներին, ապրանքատեսակների տեղակայվածությանն ու դասավորվածությանը արկղերում և բեռնախցիկում,
- պահպանել արտադրանքի անվտանգության և պահպանման կանոնները՝ վերջինիս տեղափոխման ժամանակ,
- կատարել իր պարտականությունների հետ առնչվող տնօրենության այլ ցուցումներն ու հանձնարարությունները,
- իրականացնել գումարի հետգանձման գործընթացը՝ ըստ կարգի,
- կազմակերպել վերադարձի գործընթացը համապատասխան պահեստում,
- բեռնախցիկի պարունակությունը ներկայացնել գույքագրման,
- հաշվապահության հետ համապատասխանեցնել և հաստատել օրական հաշվարկները,
- հաշվարկի արդյունքի հետ անհամաձայնության դեպքում անմիջական ղեկավարի հետ միասին վերլուծել անհամաձայնության հիմքերը և վերացնել դրանք:
Կատարողականի երկրորդ նպատակն է ամրապնդել միջթիմային համագործակցությունը:
Հիմնական գործառույթներն են՝
- ակտիվորեն համագործակցել ՇԶՊ-ի, վաճառքի թիմի ղեկավարի և մնացած անդամների հետ,
- պահպանել հետադարձ կապը պատրաստի արտադրանքի պահեստի հետ,
- ակտիվ մասնակցություն ունենալ թիմի կողմից մշակվող վաճառքի խթանման միջոցառումներին,
- իրականացնել ռազմավարական քայլեր՝ միտված վաճառքի ծավալների աճին:
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն,
- 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում,
- ՀՀ աշխարհագրական կառուցվածքի մասին տարրական գիտելիքների առկայություն. քանի որ վաճառքի թիմի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ աշխատակիցները շրջում են Հայաստանի տարբեր մարզերում, ուստի, աշխարհագրական կառուցվածքի մասին նվազագույն գիտելիքները կնպաստեն աշխատանքի արագ և օպտիմալ կազմակերպմանը,
- վաճառքի և ապրանքների ճիշտ ներկայացման հմտություններ. բացի ապրանքները առաքելուց շատ կարևոր է, որ առաքիչը կարողանա նաև պատշաճ ներկայացնել տեսականին վաճառակետերում,
- հաղորդակցական հմտություններ. վաճառքի ոլորտում հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցումը արդյունք ստանալու համար շատ կարևոր դեր է խաղում:
Ցանկալի պահանջներ
- Մեքենայի կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ նվազագույն գիտելիքների առկայություն. քանի որ առաքիչը շրջում է վարորդի հետ, ապա առաջացած հնարավոր խնդիրների դեպքում նվազագույն գիտելիքները կօգնեն մեքենայի խնդիրների արագ լուծմանը,
- վարորդական իրավունքի առկայություն:
Дополнительная информация
Ազատ աշխատանքային գրաֆիկ: