Ռուս բանասիրության ֆակուլտետում արդեն ավանդույթ է դարձել գարնան գալուստը ազդարարող Մասլենիցա տոնը նշելը, որի առթիվ այս տարի ևս ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-03/431640894_757944569624358_5437777292791784086_n.jpg?itok=zhzx3Uku)
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ և աշակերտներ Երևանի Ջոն Կիրակոսյան անվան №20 դպրոցի 8-րդ դասարանից:
Ներկաներին ողջունեց և նմանօրինակ միջոցառումների նշանակությունը կարևորեց Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան:
Միջոցառման ընթացքում ուսանողները հյուրերին պատմեցին տոնի մասին, մանրամասն անդրադարձան Մասլենիցայի շաբաթվա յուրաքանչյուր օրվա նշանակությանը: Միջոցառումն ուղեկցվեց ռուսական ժողովրդական երգերով և պարերով՝ ուսանողների կատարմամբ:
Ուսանողները մասնակիցների համար կազմակերպեցին նաև վիկտորինա և մրցույթներ՝ հաղթողներին շնորհելով հավաստագրեր և խորհրդանշական մրցանակներ: