Հորատման հաստոց
Հորատման մեքենան նախատեսված է փայտերի, մետաղների, պլաստմասսաների և այլ նյութերի մեխանիկական հորատման համար։
Մագնետրոնային փոշեցրման համակարգ
Այս համակարգով հնարավոր է փոշեցրել գրեթե բոլոր տեսակի թիրախներից՝ մետաղներից մինչև մեկուսիչներ: Այս համակարգով ստացվում են տարբեր հաստությամբ նանոկառուցվածքային թաղանթներ, որոնք կարող են կիրառվել գազային սենսորներում, օպտիկական սարքերում և այլն:
Մագնետրոնային փոշեցրման համակարգ
Օգտագործվում է բարակ թաղանթներ նստեցնելու համար: Սարքը կատարում է մագնետրոնային փոշեցրում փոփոխական դաշտերով:
Մագնիսական խառնիչ
Մագնիսական խառնիչը նախատեսված է քիմիական տարբեր նյութեր տաքացնելու և խառնելու համար։ Առավելագույն ջերմաստիճանը 300°C է։
Մագնիսաօպտիկական հետազոտությունների համակարգ
Նախատեսված է մեծ լուծողունակությամբ ու մինչև 5T դաշտի առկայությամբ մագնիսաօպտիկական պատկերներ ստանալու և միկրոսպեկտրոսկոպիկ հետազոտություններ կատարելու նպատակով՝ սենյակայինից մինչև 3.0K ջերմաստիճաններում։
Մանրաթելային լազերային մակնշման մեքենա
CCI FM-50 մանրաթելային լազերային մակնշման մեքենան օգտագործում է իմպուլսային ելքային լազերային ճառագայթով համակարգը: Իդեալական է մետաղների, ինչպես նաև արդյունաբերական պոլիմերների 5–10 մկմ լուծունակությամբ մակնշման և փորագրման համար: Ճառագայթների բարելավված որակը, որը զուգորդվում է 10 անգամ ավելի կենտրոնացված ճառագայթի տրամագծի համեմատությամբ (CO2-ի հետ համեմատած), այս մանրաթելային նշագրման մեքենան դարձնում է իդեալական այնպիսի ծրագրերի համար, որոնք պահանջում են գերմեծ ճշգրտություն:
Մեծ արագությամբ հեղուկ բյուրեղային փուլի փոփոխական դանդաղիչ
Սարքի միջոցով հնարավոր է գրանցել աղավաղված պատկերի ալիքային ճակատը, որն իր հերթին հնարավորություն կտա նկարահանում կատարելու բարդ տուրբուլենտ միջավայրերի միջով: Այն կարող է օգտագործվել և՛ օպտիկական նկարահանման, և՛ օպտիկական հաշվման ոլորտներում:
Միկրոկալորիմետր
Միկրոկալորիմետրը կիրառվում է կենսաբանական մակրոմոլեկուլների և կենսաթերապևտիկ պրեպարատների ջերմային կայունության քանակական գնահատման համար։
Միկրոկշեռք
Միկրոկշեռքը նախատեսված է մինչև 500 գ կշիռ ունեցող օբյեկտները 1 մգ ճշտությամբ կշռելու համար։
Մինիցենտրիֆուգ
Մինիցենտրիֆուգը օգտագործվում է քիմիական, մոլեկուլային կենսաբանության և բժշկական հետազոտությունների մեջ:
Շրջանային Դիքրոիզմ սպեկտրոմետր DSM 20 CD
ՇԴ սպեկտրոֆոտոմետրը օգտագործվում է նուկլեինաթթուների, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի, երկրորդային կառուցվածքի և սպիտակուցի ֆոլդինգի վերլուծության համար:
Ոսպնյակների հավաքածու
Ոսպնյակները նախատեսված են օպտիկական տարատեսակ փորձեր կատարելու համար։
ՈՒՄ/Տեսանելի սպեկտրոֆոտոմետր
Սպեկտրոֆոտոմետրը կիրառվում է կենսաբանական մոլեկուլների, օրգանական և անօրգանական նյութերի և դրանց փոխազդեցությունների բնութագրման և վերլուծության համար:
Պիկովայրկյանային լազեր
1060 նմ ալիքի երկարությամբ պիկովայրկյանային տևողության իմպուլսների գեներատոր:
Պլազմայով մաքրող մեքենա
Տարբեր տեսակի մակերևույթների՝ պլազմայով մաքրման սարք:
Ջերմաչափ
Ջերմաչափը նախատեսված է -50°C-ից 1300°C միջակայքում ջերմաստիճանները 1°C ճշգրտությամբ չափելու համար։
Ռենտգենյան դիֆրակտաչափ
Նախատեսված է փոշիների տեսքով բազմաբյուրեղային նյութերի հետազոտման համար:
Ռենտգենյան սարք
Նախատեսված է ռենտգենյան ինտերֆերաչափական հետազոտությունների համար:
Ռենտգենյան սարք
Նախատեսված է եռաբլոկ ռենտգենադիֆրակտաչափական հետազոտություններ կատարելու համար:
Ռենտգենյան սարք
Նախատեսված է միաբյուրեղների արատների տոպոգրական նկարահանումների եւ հետազոտությունների համար: