«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոտ դ’Ազուր համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների համար (հիմնական կազմ)` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով:
Անգլերենի/ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրում նշել՝ Erasmus+, Côte d'Azur:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. փետրվարի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն pdf տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. մոտիվացիոն նամակ
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
4. շարժունության համաձայնագիր վերապատրաստման նպատակով (Staff Mobility for Training)՝ (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
5. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի և հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան