«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանների (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի (հիմնական) համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով վերապատրաստում անցնելու նպատակով:
Շարժունությունը պետք է իրականացվի մինչև ս․թ. հուլիսը:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ մայիսի 9՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր (Pre-Acceptance Letter)՝ Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարան պրոֆեսորի կողմից։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին` 11-38)