Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը: կարդալ ավելին
2017 թ.-ի ԵՊՀ ընդունելության արդյունքները
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Երևանի պետական համալսարանի բակալավրիատում ընդունելություն է կատարվում 58 կրթական ծրագրերի ուղղությամբ:


ԵՊՀ առկա ուսուցման բակալավրիատի կրթական ծրագրով 2017-2018 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկը
:

Դիմորդների ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:

 

ԵՊՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձիք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները առանց տարիքի սահմանափակման:

ԵՊՀ որևէ կրթական ծրագրի մրցույթին առաջինը մասնակցելու համար դիմորդները ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են ԵՊՀ ընդունող հանձնաժողով:

 

Փաստաթղթերն ընդունվելու են՝ մայիսի 5-ից հունիսի 1-ը  ներառյալ (հանգստյան օրերն են՝ մայիսի 7, 9, 14, 21):


ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գարնանային-ամառային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը:

 Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է՝
 1. Տվյալ ուստարվա շրջանավարտները ներկայացնում են տնօրենի կողմից հաստատված լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու վերաբերյալ: Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ,
2. 6 լուսանկար (3x4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4. Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է ԵՊՀ հաշվապահությունում:

 

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվելու դեպքում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերն են`


ԿԵՏ 105
• Տեղեկանք զինծառայող ծնողի զոհվելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Ծնողի մահվան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 106 - 1

• Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 106 - 2

• Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Առանց ծնողական խնամքի մնալու մասին հաստատող փաստաթղթերը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 107

• Զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու մասին (տեղեկանքի բնօրինակը և պատճեն 1 օրինակից):


Բակալավրիատի հեռակա ընդունելություն



ԵՊՀ-ում 2017-2018 ուստարվա հեռակա ընդունելության փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը, ժամը՝ 10.00-17.00 (հանգստյան օրեր` օգոստոսի 26 և 27, սեպտեմբերի 3 և 10): Ընդմիջում՝ ժամը՝ 13.00-14.00:

 

Հեռակա ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը:

ԵՊՀ հեռակա ուսուցման 2017-2018 ուստարվա բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների, քննությունների, տեղերի և ուսման վարձի ցանկ:

 

2017-2018 ուստարվա հեռակա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև միջուկը),
  2. 6 լուսանկար (3x4 սմ չափսի),
  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  4. Ընդունելության քննությունների, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է ԵՊՀ ընդունող հանձնաժողովում,
  5. 201 6 թ. և 2017 թ. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն և ռուսաց լեզուներ) առարկաների միասնական քննությունների և 2017 թ. կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների դրական գնահատականները հավաստող փաստաթուղթ:

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվելու դեպքում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերն են`
 

ԿԵՏ 29 - 1. (1 ու 2 խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ).

  • Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
  • Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 29 - 2. (Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաներ).

  • Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
  • Առանց ծնողական խնամքի մնալու մասին հաստատող փաստաթղթերը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 30. (ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի երեխա).

  • Տեղեկանք զինծառայող ծնողի զոհվելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
  • Ծնողի մահվան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
  • Դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 31. (Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված դիմորդ).

  • Զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու մասին (տեղեկանքի բնօրինակը և պատճեն 1 օրինակից):

ԵՊՀ ընդունող հանձնաժողովը գործում է ԵՊՀ  մարզահամալիրի դահլիճում (մուտքը՝ Չարենց փողոցի կողմից):


Հեռ.` (+374 60) 710770, 87-70 (ներքին) (+374 60) 710777, 87-77 (ներքին)

Էլ. փոստ`pre-ued@ysu.am