ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողով Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ս.թ. հոկտեմբերի 6-10 կազմակերպում է միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ս․թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը:
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) իրազեկման միջոցառում ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի կունենա իրազեկման հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ:
«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 9-10 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» խորագրով ամենամյա երկրորդ գիտաժողովը։
«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 10-12-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը:
«ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» խորագրով ամառային դպրոց ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 13-17-ը նախատեսվում է «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» վերնագրով ամառային դպրոց, որը հայ ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիքներ դաշտային և լաբորատոր փորձի միջոցով։ Համաձայն Երևանի պետական համալսարանի և Վիեննայի համալսարանի միջև կնքված պայմանագրի՝ «APPEAR Academic Project 373» ծրագրի շրջանակում կատարվելու է Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերիբազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում:
«Կանանց դերը բարձրագույն կրթության և գիտության մեջ» խորագրով աշխատաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի պետական համալսարանում կմեկնարկի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպվող «Կանանց դերը բարձրագույն կրթության և գիտության մեջ» խորագրով աշխատաժողովը, որն իրականացվում է «APPEAR Academic Project 373» «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» ծրագրի շրջանակում:
Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ներկայացուցչի հետ հանդիպում ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ներկայացուցիչ Հասմիկ Հունանյանի հետ։
Քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտներին նվիրված մրցույթ-դատախաղ Ս.թ. հոկտեմբերի 17-19՝ ժամը 10:00-16:00-ն, «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ գործակցության շրջանակում կազմակերպվում է քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտներին նվիրված մրցույթ-դատախաղի (moot court) բանավոր՝ հաղթողի գավաթի պայքարի փուլը:
«Ազգային գաղափարատոն ԵՊՀ-2025» միջոցառումը Ս.թ. հոկտեմբերի 18-19 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի կունենա «Ազգային գաղափարատոն ԵՊՀ-2025» միջոցառումը: