Քաղաքականություն, կրոն և հասարակություն․ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի գաղափարների վերընթերցումը ԵՊՀ-ում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, համագործակցելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ, կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի քաղաքական, կրոնական և սոցիալական գաղափարների վերընթերցմանը։
«Հայաստանն այն բացառիկ երկրներից էր, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին չունեցավ տարածքային աղետ». հայերի հերոսական հետագիծը՝ միջազգային գիտական պարբերականում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի, դոցենտ Լիլիթ Մակարյանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Իսկուհի Ավանեսյանի հեղինակած «Հայկական ազգային դիվիզիաները Ստալինգրադի և Կովկասի ճակատամարտում» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված Q1 վարկանիշ ունեցող «Իստորիա» հանդեսում:
Գիտական հոդվածից մինչև հրապարակում․ ինչպես է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը աջակցում հետազոտողներին «Գիտական հրապարակումների ոլորտում փորձառությունս այդքան էլ մեծ չէր, ուստի հետազոտությանս ընթացքին առնչվող թեթևակի անվստահություն ունեի»,- ասում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Պավլիկ Ճաղարյանը, որը դիմել է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոն՝ իր գիտական աշխատանքը առավել համակարգված և հիմնավորված ներկայացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում առաջացած հիմնական դժվարությունները կապված էին ակադեմիական տեքստի կառուցվածքի, գիտական աղբյուրների ընտրության և հետազոտական մեթոդաբանության հստակեցման հետ, ինչի համար նա որոշել է օգտվել կենտրոնի աջակցությունից։
«Առանց մեծ վնաս պատճառելու որոշել ենք ծառերի տարիքը». ԵՊՀ ուսանողների հերթական պրակտիկան «Ջրվեժ» անտառպարկում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի ուսանողներն այցելել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկ՝ մասնակցելու դաշտային գործնական աշխատանքների: Ուսանողները՝ Լենա Քալաշյանը և Գևորգ Գևորգյանը, մեզ հետ զրույցում ներկայացրին կատարած աշխատանքներն ու ստացած տպավորությունները:
Ուսանողների հարցերին պատասխանում է ՀՀ նախագահը. հանդիպում ԵՊՀ-ում ԵՊՀ-ում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը հանդես եկավ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով բանախոսությամբ։ Նա ուսանողների հետ քննարկեց տարածաշրջանային համագործակցությանը և երկրի տնտեսական զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
17 առարկա, 707 աշակերտ․ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2026»-ի 2-րդ՝ եզրափակիչ փուլը «ԵՊՀ օլիմպիադա-2026»-ը համախմբել էր Երևանի և ՀՀ մարզերի հարյուրավոր սովորողների: Միջոցառման հիմնական նպատակն էր օժանդակել սովորողների գիտական հետաքրքրությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու նրանց ներուժի բացահայտմանը:
Երբ Վենետիկում վերագտնում ես Հայաստանը․ ԵՊՀ ասպիրանտի գիտահետազոտական փորձառությունը Իտալիայում «Երկրորդ օրն էր՝ Վենետիկում էի։ Մինչ գնալս որոշել էի, որ տեղավորվելուց և դասատախտակը ստանալուց հետո պիտի բացահայտեմ քաղաքը, իսկ բացահայտումները պետք է սկսեմ հայկական հետքից: Ինձ համար նշումներ էի արել, թե ուր պիտի գնամ, ինչ պիտի տեսնեմ: Ես քայլում էի դեպի համալսարանի համապատասխան մասնաշենք՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ստորագրելու համար: Մի պահ կանգ առա, որ հեռախոսով ստուգեմ՝ արդյո՞ք ճիշտ հասցեով եմ եկել. hանկարծ թեքվում եմ ձախ ու տեսնում…»,- իր կրթական ճամփորդությունից դրվագներ է պատմում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Վարդուհի Բարսեղյանը, որը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնել էր Իտալիա՝ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետում ուսանելու։
Հայաստանը՝ ԱԲ համաշխարհային հեղափոխության մեջ առանցքային դերակատար. կայացավ «AI Conf Armenia 2026»-ը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ տարվա տեխնոլոգիական գլխավոր իրադարձությունը՝ «AI Conf Armenia 2026» համաժողովը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին և շուրջ 2600 գրանցված մասնակիցների: Համաժողովը ռազմավարական հայտ էր՝ ուղղված Հայաստանը ԱԲ համաշխարհային առաջատարների շարքում դիրքավորելուն՝ ներկայացնելով նաև երկրի նոր հաշվողական հզորությունները:
Մաթեմատիկական կրթությունը ԵՊՀ-ում՝ միջազգային չափանիշներով. 6 կրթական ծրագրեր ստացել են միջազգային հավատարմագրում Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի վեց կրթական ծրագրեր ստացել են միջազգային հավատարմագրում գերմանական հեղինակավոր «ASIIN» գործակալության կողմից։ Այս գործընթացը տևել է շուրջ մեկ տարի և պահանջել ծավալուն աշխատանք:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի հաջողությունները օլիմպիադաներում. մոտիվացիան և համակարգված աշխատանքը՝ մեկտեղված ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը շարունակում է գրանցել կրթական նշանակալի հաջողություններ՝ այս անգամ առանձնանալով առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում գրանցած բարձր արդյունքներով։ Դպրոցի աշակերտների ձեռքբերումները ոչ միայն անհատական հաջողությունների պատմություններ են, այլև համակարգված կրթական աշխատանքի և նպատակային միջավայրի արդյունք։