ԵՊՀ ՈՒԳԸ «Սոցքեմփ» ոչ ֆորմալ կոնֆերանսը նշել է հոբելյանական տասնամյակը ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում անցկացվեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ ոչ ֆորմալ կոնֆերանսը՝ «Սոցքեմփ»-ը, որը մի հարկի տակ համախմբեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին, շրջանավարտներին, ներկա և նախկին ՈՒԳԸ-ականներին, հարակից ոլորտների հետազոտողներին և գիտությամբ հետաքրքրված երիտասարդներին՝ սահմաններից ու սահմանափակումներից դուրս խոսելու սեփական գիտական մտորումների մասին։
«Երևանում կմշակվեն տվյալահենք մոդելներ՝ «խելացի» քաղաքաշինության և քաղաքային միջավայրի զարգացման համար». ԵՊՀ հետազոտող Արտակ Փիլոյան Հետազոտություններ՝ միտված Երևանի թվայնացմանը, սեյսմիկ դիմացկունության գնահատմանը, մարդկանց և քաղաքային միջավայրի փոխազդեցության բացահայտմանը։ ԵՊՀ-ում ընթացիկ տարվա սեպտեմբերին կմեկնարկի նորարարական գիտական նախագիծ, որի շրջանակում գիտաշխատողները կկենտրոնանան քաղաքային տվյալների վերլուծության, տարածական տեղեկատվական համակարգերի, արհեստական բանականության և մարդակենտրոն, տվյալահենք քաղաքային պլանավորման վրա։
Նոր հորիզոններ շարունակական կրթության ոլորտում. ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի մոտեցումները ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը, պատասխանատու լինելով ԵՊՀ դասախոսների վերապատրաստման համար, իրականացնում է նաև կրթական և կարողությունների զարգացմանն ուղղված բազմապիսի ծրագրեր ու միջոցառումներ թե՛ համալսարանում, թե՛ համալսարանից դուրս։ Կենտրոնի գործունեության, նախաձեռնությունների և ապագայի ծրագրերի մասին զրուցել ենք ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանի հետ։
Քաղաքը սոցիալական կառուցվածք է. ապրում ենք նույն Երևանում, բայց տարբեր իրականություններում Երևանն այսօր ավելի բազմաշերտ է, քան երբևէ. հին Երևանի բակային տարածքներում կառուցվում են բարձրահարկ շենքեր, վարդագույն տուֆը զիջում է ապակեպատ շենքերին, իսկ քաղաքային հորիզոնները բառացիորեն անհետանում են։ Ո՞ւր է տանում այս ճանապարհը երևանցիներին։ Ի՞նչ է տեղի ունենում քաղաքի և քաղաքացու ինքնության հետ։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանի հետ։ Նա «Հետխորհրդային Երևանի քաղաքային տարածքը. ինքնության վերածննդից մինչև անհետացող հորիզոններ» թեմայով իր հետազոտությունը ներկայացրել է «Հաշվետու գիտաժողով-2025»-ի շրջանակում։
Նորարար ուսուցիչներ՝ աշակերտակենտրոն կրթության ճանապարհին ԵՊՀ գիտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Առաջնորդ ուսուցիչները՝ որպես նորարարությունների հանձնառուներ ՀՀ դպրոցներում» նախագիծը միտված է ժամանակակից, աշակերտակենտրոն կրթության ձևավորման գործում ուսուցիչների առաջնորդական դերի բարձրացմանն ու կարևորմանը: Ըստ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Լուսինե Հայրապետյանի՝ նորարար ուսուցիչները փոխակերպում են ոչ միայն դասավանդման գործընթացը, այլև կրթական միջավայրը՝ ի նպաստ որակյալ ու հավասար կրթության։
«Վաղքրիստոնեական ժամանակաշրջանի հայկական ձեռագրարվեստը սկսել է զարգանալ 5-րդ դարից». ԵՊՀ դոցենտ Սեյրանուշ Մանուկյան «Էջմիածնի Ավետարան» ձեռագիր մատյանի փղոսկրյա կազմի ու մատյանի վերջում կցված 4 պատկերազարդ թերթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վաղքրիստոնեական ժամանակաշրջանի հայկական ձեռագրարվեստը սկսել է զարգանալ 5-րդ դարից: Այս մասին ընդգծում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սեյրանուշ Մանուկյանը:
Եղանակի տեսությունից այն կողմ. Գագիկ Սուրենյանի մասնագիտական ուղին ու կյանքը կանխատեսումների ետևում Երբ ամպերն ու ամպրոպները մանկության հմայք էին, իսկ այժմ՝ մասնագիտական կանխատեսման նյութ։ Գագիկ Սուրենյանի անունն այսօր ասոցացվում է եղանակային վստահելի կանխատեսումների, հանրային վստահության և մասնագիտական անշեղության հետ։ Մանկության և պատանեկության տարիներին նա ժամերով հետևում էր ամպերի շարժին՝ ձգտելով հասկանալ բնության լեզուն։ Այսօր նա ոչ միայն կանխատեսում է, այլև ձևավորում է հանրության վստահությունը՝ ապացուցելով, որ սերն աշխատանքի նկատմամբ կարող է վերածվել ապրելակերպի։
«Սիգման» միջազգային հեղինակավոր դպրոցն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Երևանում կանցկացվի «Սիգման» լազերների միջազգային դպրոցը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին խորությամբ ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության և տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում։
Մեդիամթնոլորտը և քաղաքացիական ակտիվության սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության առանցքում Գաղտնիք չէ, որ լուրերը ոչ միայն տեղեկություն են հաղորդում, այլև ձևավորում հույզեր ու վարքագիծ։ Ձևավորված մեդիամթնոլորտում սոցիալական ցանցերը, մասնավորապես տելեգրամյան լրատվական ալիքներն ի՞նչ հույզեր են հաղորդում քաղաքացիներին․ ակտիվացնո՞ւմ են, թե՞ ճնշում հանրային ներգրավվածությունը։ ԵՊՀ հետազոտողները գիտական հետազոտության շրջանակում փորձում են բացահայտել տելեգրամյան լրատվական ալիքների առաջացրած հույզերի և քաղաքացիական չներգրավվածության փոխառնչությունները:
Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվեց ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: