Երևանի պետական համալսարանի հիմներգը ստեղծվել է 2004 թ․ մայիսին: ԵՊՀ հիմներգի հեղինակներն են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը և բանաստեղծ Հովիկ Հովեյանը:
ԵՊՀ հիմներգի բառերը
Լուսածին մայր տաճար հայրենի՝
Տիրոջ սուրբ լույսով օծված,
Դու սեգ ճառագայթ մեր բորբ արևի
Ջինջ մեր Հայկյան երկրի,
Դու վեհ Արարատ մեր նոր հավատի,
Հետքն ես դու մեր երազի:
Քաջ որդիքդ հաղթության երգով անցան,
Լույս անունդ շուրթերին՝ հայրենյաց հերոսներ դարձան։
Փա՛ռք քեզ, դպրանո՛ց, դու մեր կաճառ,
Մեր սեգ դպրության տաճար,
Փա՛ռք, քեզ փառք, Զվարթնոց մեծահանճար,
Դեպի լույս կանչող աշխարհ։
Մաշտոցի երգ երգոց, հանգ ու բառ,
Վարք մեծաց ձայնիվ,
Ելի՛ր միշտ վեր. հյուսի՛ր նոր գարուններ.
Գարուններ՝ քո փառքով հզոր:
Դու հար ցնծալու ես
Քո վարար լույսով շողակնյա,
Հայոց համալսարան։
Դու ճախրի՛ր մեր արծիվ յոթնաթև,
Որ ճյուղն ես ծառի խաչթև,
Դու հին մագաղաթ մեր մայր տաճարի,
Մեր նորօրյա Տաթև։
Սրտիկ հարատև մեր հին բարբառի,
Սյունն ես մեր Հայոց մեծ տան։
Դարերից եկած դեռ նոր դարեր կանցնես,
Մեր Մեսրոպ Մաշտոց՝ Սահակ Պարթևի լույսերով օծված:
Դարերից եկած դեռ նոր դարեր կանցնես,
Մեր Մեսրոպ Մաշտոց՝ Սահակ Պարթևի լույսերով օծված:
Փա՛ռք քեզ, դպրանոց, դու մեր կաճառ,
Մեր սեգ դպրության տաճար,
Փա՛ռք, քեզ փառք, Զվարթնո՛ց մեծահանճար,
Դեպի լույս կանչող աշխարհ։
ԵՊՀ հիմներգը MP3 ձևաչափով