«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Եվրոպական բիզնես դպրոցի միջև (Պորտուգալիա) կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի ուսանողների համար՝ 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 9-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն)`
1. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
2. անձնագրի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
4. մոտիվացիոն նամակ,
5. ակադեմիական տեղեկագիր,
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան