«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել այստեղ:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված անգլերեն/գերմաներեն վավերական հաստատումով,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ։
Առարկայացանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան