ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը մեկնարկել է «Մշակութային ճանաչողական արշավ» ծրագիրը, որի շրջանակում կենտրոնի աշխատակիցները և մի խումբ ուսանողներ այցելեցին Գյումրի։
Այցի շրջանակում համալսարանականները եղել են Ձիթողցյանների, Ավ. Իսահակյանի, Հ. Շիրազի, Մ. Մկրտչյանի տուն-թանգարաններում, այցելելն են մշակութային կոթողներ, ինչպես նաև շրջայց կատարել Գյումրիի հին թաղամասերում, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Նրանք ներկա են գտնվել նաև գրականագետ Սամվել Մուրադյանի գրքի շնորհանդեսին, որը տեղ է ունեցել Հ. Շիրազի տուն-թանգարանում։