Կանաչ լազեր
Լազերն աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 105 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կանաչ լազեր
Լազերը միամոդ է, աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 3 Վտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կելդալի սարք՝ բաղկացած տարրալուծման և թորման միավորներից
Կիրառվում է սննդի, կերերի, հողի կամ ջրի, հատկապես խիստ անհամասեռ նմուշներում ազոտի և սպիտակուցի քանակության որոշման համար։
Կենսաանվտանգության պահարան
Պահարանի նպատակն է ապահովել անձնակազմի և շրջակա միջավայրի համար վտանգավոր կենսաբանական ագենտներից պաշտպանություն, ինչպես նաև պաշտպանել պահարանում օգտագործվող նյութերը էկզոգեն աղտոտումից: Այս պահարանը նախատեսված է կենսաբանական նյութերի և վտանգավոր կամ պոտենցիալ վտանգավոր մանրէների հետ աշխատելու համար:
Կենսագործընթացների կառավարման համակարգ
Օգտագործվում է բջիջների աճման, ֆերմենտների արտադրության, կենսակատալիզի, սննդի արտադրության, կաթի վերամշակման, հյուսվածքների ճարտարագիտության, ջրիմուռների արտադրության, սպիտակուցների սինթեզի և անաերոբ նյութափոխանակության գործընթացների ուսումնասիրության, կարգավորման և կառավարման համար:
Կիսա-միկրո օսմոմետր
Կիսա-միկրո օսմոմետրը թույլ է տալիս հեշտությամբ և արագ որոշել տարբեր ջրային լուծույթների օսմոլայնությունը՝ չափելով նմուշի սառեցման կետի ճնշումը:
Կիսահաղորդիչների պարամետրերի հետազոտման համակարգ
Սարքը կիսահաղորդչային նյութերի հետազոտման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տարբեր բնութագրերի տեսքով (I–V և այլն) տվյալներ ստանալու։
Սարքավորումը հագեցած է ունակային չափումների համար նախատեսված համակարգով (C-V)։ Չափումները կատարվում են նանոֆարադների տիրույթում 10 ԿՀց-10 ՄՀց հաճախությունների միջակայքում։
Կոնտակտի զոդման սարքավորում
Նախատեսված է ոսկյա կոնտակտներ ստանալու համար: Այն ունի երկու աշխատանքային ռեժիմ՝ մեխանիկական և կիսաավտոմատ: Կարողանում է ստանալ կոնտակտ իր ոսկյա լարի շարունակությամբ և գնդաձև կոնտակտ՝ հաջորդ կետում շղթա ստեղծելու համար:
Հաստության չափիչ
Բարձր ճշգրտության մեխանիկական շփման մեթոդով հաստության չափիչ է, որը կարելի է օգտագործել թաղանթների, թղթի, ծալքավոր ստվարաթղթի, տեքստիլի, ոչ հյուսված գործվածքների և հոծ մեկուսիչ նյութերի հաստությունը չափելու համար: Ավտոմատ նմուշառիչը նախատեսված է մի քանի հաջորդական կետերի հաստության չափման համար:
- Փորձարկման միջակայքը՝ 0–2 մմ
- Բանաձևը՝ 0.1 մկմ
- Կրկնելիությունը՝ 0.8 մկմ
- Փորձարկման միջակայքը՝ 0–2 մմ
- Սնուցման արագությունը՝ 1.5 – 80 մմ/վ
Жидкостная хроматография с масс-спектрометрическим детектором
Используется в качестве высокоточного аналитического метода для аутентификации соединений и оценки их чистоты.
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 2 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 2 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 3 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Հզորության չափիչ
Հզորության չափիչը նախատեսված է տեստերների միջոցով լազերների և լուսային աղբյուրների հզորությունը չափելու համար։
Հզորության չափիչ
Հզորության չափիչը նախատեսված է մինչև 50 մՎտ հզորությամբ և 400-1100 նմ ալիքի երկարությամբ լազերների և լուսային աղբյուրների հզորությունը չափելու համար։
Հորատման հաստոց
Հորատման մեքենան նախատեսված է փայտերի, մետաղների, պլաստմասսաների և այլ նյութերի մեխանիկական հորատման համար։
Հումակլոտ
Նախատեսված է պրոտոմբինային ժամանակի (PV), ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինի ժամանակի (APTT), ֆիբրինոգենի կոնցենտրացիայի, D-dimer-ի կոնցենտրացիայի և այլ կլոտինգի թեստերում մակարդման ժամանակի որոշման համար:
Հումասեդ
Նախատեսված է պրոտոմբինային ժամանակի (PV), ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինի ժամանակի (APTT), ֆիբրինոգենի կոնցենտրացիայի, D-dimer-ի կոնցենտրացիայի և այլ կլոտինգի թեստերում մակարդման ժամանակի որոշման համար:
Մագնետրոնային փոշեցրման համակարգ
Օգտագործվում է բարակ թաղանթներ նստեցնելու համար: Սարքը կատարում է մագնետրոնային փոշեցրում փոփոխական դաշտերով:
Մագնետրոնային փոշեցրման համակարգ
Այս համակարգով հնարավոր է փոշեցրել գրեթե բոլոր տեսակի թիրախներից՝ մետաղներից մինչև մեկուսիչներ: Այս համակարգով ստացվում են տարբեր հաստությամբ նանոկառուցվածքային թաղանթներ, որոնք կարող են կիրառվել գազային սենսորներում, օպտիկական սարքերում և այլն: