Встреча с представителями компании «Align Technology»
Ս.թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գրադարանի 503 ընթերցասրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Align Technology» բժշկական սարքերի համաշխարհային ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողների համար կանցկացվի հանդիպում ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կանցկացվի ֆլեշ-մենթորական «Ինչպե՞ս կառուցել ձեր կարիերան ՏՏ ոլորտում» թեմայով դասընթաց: «Align Technology» ընկերության մասնագետները կներկայացնեն ՏՏ ոլորտում կարիերա կառուցելու ուղիների լավագույն փորձը և գիտելիքները, կխոսեն կարիերայի հնարավոր ուղիների և ՏՏ ընկերությունում հարցազրույցի գործընթացի վերաբերյալ:
Դասընթացը կվարի ընկերության HR տնօրեն Նատալյա Սուվորովան։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
• «Align Technology»-ն՝ որպես գործատու,
• ընկերության հետազոտության և զարգացման (R&D) կենտրոնը Հայաստանում,
• պրակտիկայի հնարավորություն «Align Technology»-ում,
• հնարավոր ուղիներ ՏՏ ոլորտում և արդյունավետ կարիերայի պլանավորման մեջ,
• ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին և բանակցել աշխատանքի առաջարկի շուրջ,
• ի՞նչ է անհրաժեշտ ՏՏ ոլորտում հաջողակ լինելու համար։